Շատ նիհար լինելը ևս վտանգավոր է․ ինչպես կարող է ճարպերի պակասն ազդել օրգանիզմի վրա
ՖՈՏՈՃարպերի բացակայությունն օրգանիզմում կարող է բացասաբար ազդել արտաքինի, աշխատունակության վրա և խոչընդոտել օրգանիզմի կողմից վիտամինների և արժեքավոր միկրոտարրերի յուրացմանը։ Այս մասին հայտնում են ուկրաինացի դիետոլոգները:
Շատ մարդիկ սխալմամբ կարծում են, որ արագ նիհարելու համար պետք է սննդակարգից բացառել բոլոր ճարպոտ մթերքները, սակայն փորձագետները վստահեցնում են, որ ճարպերի ոչ մեծ քանակություն, ցանկալի է բուսական ծագման, պետք է ներառվի ամենօրյա սննդակարգ։
Դիետոլոգները նախազգուշացում են անում նաև այն դիետաների վերաբերյալ, որոնք սահմանափակում են կամ բացառում սպիտակուցային սնունդը։ Սպիտակուցային սննդի բացառումը կխաթարի նյութափոխանակության գործընթացներն օրգանիզմում։