Սիրուշո. «Չեմ ուզում թողնել, որպեսզի որևէ նշան փոխի տրամադրությունս»
ՖՈՏՈԵրգչուհի Սիրուշոն այս օրերին ընտանիքի հետ Արցախում է, որտեղից պարբերաբար լուսանկարներ է հրապարակում։
Հերթական լուսանկարն Արցախից երգչուհին այսպես է մակագրել. «Սնահավա՞տ եք: Ես՝ ոչ. չեմ ուզում թողնել, որպեսզի որևէ նշան փոխի տրամադրությունս (առավել ևս` ապագաս): Սիրում եմ բոլոր թվերը և բոլոր գույների կատուներին:)»։
Ըստ էլեկտրոնային մամուլում տարածված լուրերի` Սիրուշոն ամուսնու` Լևոն Քոչարյանի հետ Արցախում մասնակցել է մկրտության։ Նրանք դարձել են Լևոնի անձնական մարզիչ Սերգեյ Ասատուրովի փոքրիկի կնքամայրն ու կնքահայրը: