Զույգը պնդում է, որ Քրիստոսն իրենց դեռ չծնված պտղի կողքին էր՝ կնոջ արգանդում
ՖՈՏՈՇատ քրիստոնյաներ հաճախ ասում են, որ Քրիստոսն ամենուր է։ ԱՄՆ Փենսիլվանիայում բնակվող մի զույգի համար «ամենուր»-ը ներառում էր նաև կնոջ արգանդում գտնվող պտղի սոնոգրամային հետազոտությունը։
Չեմբերսբուրգի շրջանում ապրող Ալիսիա Ցիքն ու Զեք Սմիթը Fox 43-ին են փոխանցել Հարիսբուրգի հիվանդանոցու արված սոնոգրամային հետազոտության նկարը, որում կարծես՝ մի մարդ կողքից նայում է իրենց պտղին։
«Երբ այն տվեցին մեզ, միանգամից նկատեցի, որ նա Հիսուսն է»,-ասել է կինը։ Իսկ ամուսինն էլ պատմել է, որ նկարին նայելուց հետո սկսել է արտասվել․ «Չէի կարողանում խոսել, հավատս չէր գալիս։ Աչքերիս չէի հավատում»։
Չնայած, որ զույգն այնքան էլ շատ խորացած չէ քրիստոնեության և առհասարակ կրոնի մեջ, այս նկարից հետո նրանց մոտ հույս է ներշչնվել, որ իրենց ապագա երեխան առողջ կծնվի։ Բանն այն է, որ նրանց առաջին դուստրը ծնվել էր մի ձեռքին երկու բութ մատով, իսկ որդին՝ նապաստակի շրթունք կոչվող արատով։
Ամուսինը կարծում է, որ սա ի վերուստ ուղարկված նշան է․ «Հրեշտակ, Աստված, Քրիստոսը․․․ ինչ էլ որ լինի, այն մեզ տրված օրհնություն է»։
Միգուցե տարօրինակ է, բայց ամերիկացիները հաճախ են Քրիստոսին այս ու այն վայրերում տեսնում։ Ահա որոշ օրինակներ։