Չեչնիայում պատգամավորի են գնդակահարել. լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայում սպանել են խորհրդարանի պատգամավորներից Մագոմեդ Ասխաբովին, այս մասին հաղորդում է ռուսական «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի ուժային կառույցներում աղբյուրին:
Նշվում է, որ պատգամավորը սպանվել է իր մեքենայի ուղղությամբ բացված կրակահերթի ժամանակ:
Տարածված տեղեկությունը դեռևս պաշտոնական հաստատում չի ստացել: