Դպրոցում նրան ծաղրում ու անհաջողակ էին անվանում․ այսօր նա աշխարհի ամենացանկալի կանանցից մեկն է
ՖՈՏՈՀայտնի երաժշտական խմբի նախկին մեներգչուհին և նորաձևության դիզայները մինչև հիմա ցնցվում է՝ իր դպրոցական տարիները հիշելով: Համադասարանցիները նրան անհաջողակ էին համարում և չէին ուզում շփվել նրա հետ այն բանի համար, որ նա մեծ ցանկութուն ուներ բեմում ելույթ ունենալու: Եվ որքան էլ նա փորձում էր հարգել ուսուցիչներին, լավ սովորել և ամեն ինչ ճիշտ անել, մինևնույն է, մերժված էր դպրոցական անձնակազմի կողմից: Կներկայացնենք ամենահայտնի կանանցից մեկի կյանքի որոշ մանրամասներ:
Խոսքը Վիկտորյա Բեքհեմի մասին է, որին այսօր համարում են ոճի թագուհի, սեքս-խորհրդանիշ, և ով այսօր լողում է փառքի և ուշադրության ծովում: Դպրոցական տարիներին, սակայն, նա բոլորովին էլ աչքի չէր ընկնում. չէր ծխում, դասերից չէր փախչում և անչափահասներին հատուկ անխելքություններ չէր անում: Նրան համարում էին թույլիկ և առաջին իսկ հնարավորության դեպքում ծաղրում և նվաստացնում էին:
Սակայն ոչ մի բան չխանգարեց Վիկտորյային իրականացնելու հայտնի դառնալու իր երազանքը: Նա ձգտում էր ավելինին, և գուցե դա է պատճառը, որ համադասարանցիները ենթագիտակցորեն նախանձում էին նրան:
1994թ. Վիկտորյան թերթում հայտարարություն կարդաց, որ երաժշտական խմբի համար կասթինգ է անցկացվում: Այսպես նա դարձավ «Spice Girls» խմբի մեներգչուհի:
Բայց նույնիսկ խմբի ցրվելուց հետո Վիկտորյան չհանգստացավ դափնիների վրա: Այսօր նա երջանիկ մայր է, կին, դերասանուհի, երգերի հեղինակ, նորաձևության դիզայներ, բիզնեսլեդի և երկու գրքերի հեղինակ:
Հաջողության ճանապարհը երբեք հեշտ չի լինում, և Վիկտորյան ստիպված էր շատ բան հաղթահարել համաշխարհային ճանաչում ձեռք բերելու համար: