Որտեղի՞ց է առաջացել «կեսարյան հատում» տերմինը և որքանո՞վ այն կապ ունի Հուլիոս Կեսարի անվան հետ
ՖՈՏՈՄինչև հիմա էլ շատերը կարծում են, թե «կեսարյան հատում» արտահայտությունը կապված է Հուլիոս Կեսարի անվան հետ, և որ նա լույս աշխարհ է եկել հենց այդ ճանապարհով:
Եվ այո, և` ոչ։ Չնայած նրան, որ այն ժամանակներում «կեսարյան հատում» արել են միայն մահացած կանանց, սակայն կայսեր մայրը մահացել է որդու սպանությունից 10 տարի հետո: Իսկ «կեսարյան հատում» տերմինը, որպես այդպիսին, առաջացել է 17-րդ դարում միայն:
Պատմաբանների վկայությամբ` «կեսարյան հատում» արել են շատ ավելի վաղ, քան երկրագնդի վրա հայտնվել է Հռոմը: Ըստ վկայությունների` առաջին անգամ այդպիսի վիրահատություններ արել են Եգիպտոսում, Միջագետքում, նաև` Անտիկ Հունաստանում: Հին հունական առասպելներում էլ մի քանի հերոսներ և նույնիսկ աստվածներ ծնվել են հենց այս ճանապարհով։