Սոֆի Մխեյանը` արկածային հանգստի և սպասվող նորությունների մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Երգչուհի Սոֆի Մխեյանն օրերս է վերադարձել հանգստից ու նոր ուժերով անցել աշխատանքի։ Երգչուհին Tert.am Life–ի հետ զրույցում խոսել է հանգստի ու սպասվող աշխատանքային նորությունների մասին։
–Սոֆի, օրեր առաջ ես վերադարձել Հունաստանից, որտեղից հաճախ նոր լուսանկարներ էիր հրապարակում։ Ինչպե՞ս ես անցկացրել հանգիստդ և ի՞նչ տպավորություններով ես վերադարձել։
–Հանգստիս մասին շատ բարձրաձայնել չեմ ցանկանում: Միայն կասեմ՝ տպավորված եմ. ծով, խաղաղություն, ընթերցանություն, լռություն, հաճելի երեկոներ ու էքստրեմալ իրավիճակներ:
Նազենիի հետ հանգիստը միշտ հետաքրքիր է ու հաճելի: Նա երբեք չի թողնում, որ անիմաստ կորցնես հանգստյան ժամերից որևէ վարկյան: Մեր հրապարակած լուսանկարները խոսուն էին ու պարզ:
Իհարկե, այս տարի շատ եմ շրջագայել, ճանապարհորդություններս ուղեկցվել են աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, բայց վերջին ուղևորությունս թուլացրեց ողջ լարվածությունս, և ես հիմա բարձր տրամադրությամբ ու նոր էներգիայով պատրաստ եմ անցնել աշխատանքային պարտականություններիս, ուրախացնել հանդիսատեսիս՝ նորանոր անակնկալներով:
– Հաճախ եք Նազենիի հետ մեկնում տարբեր երկրներ։ Ինչպե՞ս եք ծրագրում ձեր ժամանցը։
–Նազենիի հետ հանգիստը շատ հետաքրքիր է, բացառություն չեն նաև նրա հետ աշխատանքային շրջագայությունները: Կան շրջագայություններ, որոնք մենք իրականացնում ենք համերգային ծրագրերի շրջանակում։ Այս տարի «Համի ուժի» ստեղծագործական թիմով նկարահանումների նպատակով շատ ենք այցելել այլ երկրներ, քանի որ այցերը հիմնականում աշխատանքային են լինում ու սահմանափակ ժամանակով, փորձում ենք ամեն պահն օգտագործել՝ համատեղելով աշխատանքը և հանգիստը:
– Ձեզնից ո՞վ է ավելի արկածային և խենթ։
–Երկուսս էլ յուրովի խենթ ենք: Երբեմն շատ տարբեր, երբեմն՝ նման:
Շարունակությունն՝ այստեղ.