«Որդուս չեմ ստիպի գնալ իմ ճանապարհով». Սևակ Խանաղյանը` ընտանիքի, նոր զուգերգի և մենահամերգի մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 3 մենահամերգ ունենալուց մոտ կես տարի անց Սևակ Խանաղյանը հայաստանաբնակ հանդիսատեսին կներկայան ևս մեկ մենահամերգով, այս անգամ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Սեպտեմբերի 23-ին երգիչը խոստանում է նոր ծրագրով մենահամերգ, որը չի լինելու նախորդի կրկնությունը։
Համերգին ընդառաջ Tert.am Life–ին տված հարցազրույցում Սևակը պատմեց, որ մի շարք նոր ստեղծագործություններ կան, որոնք ուզում է ներկայացնել հանդիսատեսին։ «Եթե ինչ–որ մեկը մտածում է, որ սեպտեմբերի 23–ին լինելու է նույն ծրագիրը, ինչ նախորդ մենահամերգիս ժամանակ էր, այդպես չէ։ Բացարձակ նոր ծրագիր է լինելու` նոր երգերով։ Կան հեղինակային շատ երգեր, որոնք նոր եմ գրել և ցանկանում եմ ներկայացնել իմ հանդիսատեսին»,– ասաց երգիչը։
Սովորաբար, Հայաստանում երգիչները մի քանի տարվա ընդմիջումից հետո են նոր մենահամերգ ներկայացնում։ Սևակի դեպքում ընդմիջումն ընդամենը 6-7 ամիս էր։ «Երբ փետրվարին դրեցինք առաջին մենահամերգը, տոմսերը շատ արագ սպառվեցին, դրեցինք նաև երկրորդ և երրորդ համերգները։ Հանդիսատեսին հետաքրքիր էր, ուզում էին լսել, ինչը մեզ չափազանց ուրախացնում էր։ Այս համերգը ևս պայմանավորված է նրանով, որ մարդիկ ուզում են լսել։ Կարծես թե, նրանց հետաքրքիր է մեր ստեղծագործական գործունեությունը։ Մտածեցինք` ինչու չանել ևս մեկ համերգ` մեծ ծրագրով։ Ի վերջո, կան նոր երգեր, մտքեր, որոնք ուզում ենք հասցնել հանդիսատեսին, իսկ որտե՞ղ դա անել, եթե ոչ համերգի ժամանակ»։
Շարունակությունն՝ այստեղ.