Սիցիլիայում 6 հազար տարվա գինով անոթ է հայտնաբերվել
ՖՈՏՈԻտալական Սիցիլիա կղզու քարանձավներից մեկում հետազոտողները գինով անոթ են հայտնաբերել, որը, նրանց կարծիքով, թվագրվում է մ.թ.ա. 4-րդ դարին: Այս մասին հայտնում է The Local-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի Հարավային Ֆլորիդայի համալսարանի հետազոտող խումբը հայտնաբերել է պղնձե անոթը Սիցիլիայի հարավ-արևմտյան ափին՝ Մոնտո Կրոնիո բլրի վրա գտնվող քարանձավում:
Հետազոտողների խոսքով՝ մեծ պղնձե անոթի մեջ հայտնաբերվել է գինեթթու և աղ, որոնք բնական ճանապարհով արտազատվում են գինեգործության գործընթացի ժամանակ:
Նշվում է, որ գտածոն շրջել է երկրում գինեգործության երեք հազար տարվա պատմությունը. պարզվում է՝ իտալացիները սկսել են գինի արտադրել ավելի վաղ, քան ենթադրվում էր:
Բացահայտումը Հարավային Ֆլորիդայի համալսարանի մասնագետներին թույլ կտա վերարտադրել պատկերը՝ ինչպես է կղզում արտադրվել և վաճառվել գինին: