Գոլ ջրի օգտակարության 12 անսպասելի բացահայտում
ՖՈՏՈԱյն, որ ջուրը չափազանց անհրաժեշտ է մեր օրգանիզմին, բոլորը գիտեն, սակայն քչերը գիտեն գոլ ջրի առավելությունների մասին:
1. Նյութափոխանակություն
Վաղ առավոտյան քաղցած փորին մեկ բաժակ գոլ կիտրոնաջուրը բարելավում է նյութափախանակությունը և նպաստում է նիհարելուն:
2. Մրսածություն
Գոլ ջուրը մրսածության, հազի և կոկորդի ցավի դեմ հրաշալի միջոց է:
3. Դաշտանային ցավեր
Գոլ ջուրը հանգստացնող ազդեցությոն է ունենում որովայնի մկանների վրա և մեղմացնում է դաշտանային ցավերը:
4. Թույների դուրսբերում
Երբ մարդը տաք ջուր է խմում, սկսում է աստիճանաբար քրտնել, քրտինքի հետ օրգանիզմից դուրս են գալիս թույները:
5. Ծերացում
Բացի նրանից, որ գոլ ջրի միջոցով օրգանիզմից թույների դուրսբերումը դանդաղեցնում է ծերացման գործընթացը, գոլ ջուրը նաև հարթեցնում է մաշկը:
6. Առողջ մաշկ
Տաք ջուրը խորությամբ մաքրում է մաշկի ծակոտիները, չեղոքացնում է վարակների պատճառը:
7. Մազերի որակը
Գոլ ջուր խմելը նպաստում է նաև մազերի լավ որակին: Տաք ջուրը ակտիվացնում է մազարմատների նյարդային վերջույթները:
8. Մազերի աճը
Մազարմատների նյարդային վերջույթների ակտիվացումը նպաստում է նաև մազերի աճի խթանմանը:
9. Մազերի թեփ
Տաք ջուրը ապահովում է գլխամաշկի հարթությունը՝ օգնելով պայքարել գլխամաշկի չորության և թեփի դեմ
10. Արյան շրջանառություն
Լավացնում է արյան շրջանառությունը, որ կարևոր է մկանների և նյարդերի աշխատանքի համար:
11. Մարսողություն
Ուտելուց հետո սառը ջուր խմելը կարող է հանգեցնել ճարպերի պնդացմանը, իսկ տաք կամ գոլ ջուրը խթանում է մարսողությունը:
12. Աղիների մաքրում
Առավոտյան քաղցած փորին մեկ բաժակ գոլ կամ տաք ջուրը նպաստում է աղիների մաքրման աշխատանքին: