Դուք նույնպե՞ս խոսում եք կենդանիների և բույսերի հետ։ Ահա թե ինչ է դա պատմում Ձեր մասին
ՖՈՏՈMediaMag.am-ը գրում է.
Խոստովանեք, չէ՞ որ բոլորդ էլ խոսում եք Ձեր տնային կենդանիների հետ, անուններ եք տալիս ավտոմեքենային, տիկնիկներին, իսկ որոշ մարդիկ էլ նույնիսկ խոսում են ծաղկամանի մեջ աճող բույսերի հետ։ Մի անհանգստացեք այդ առիթով։ Այդ մարդկային յուրահատկությունը բնական է և կոչվում է անտրոպոմորֆիզմ։
Անտրոպոմորֆիզմը՝ մարդկանց ունակությունն է մարդկային գծերը և որակները պրոյեկցել կենդանիների, բույսերի և առարկաների վրա։ Ըստ հոգեբանական հետազոտությունների արդյունքների՝ դա խելացիության, այլ ոչ թե խելագարության (ինչպես շատերը հակված են մտածել) նշան է։
Գումարած այդ ամենին, ըստ մասնագետների, կենդանիների, բույսերի կամ առարկաների հետ խոսելու ցանկությունը մեդիտացիայի ձևերից մեկն է, որը բարենպաստ է ազդում մեր գիտակցության վրա։
Այդ յուրահատկությունը դրված է մեր մեջ բնության կողմից։ Այդպես է կառուցված մեր ուղեղը, որ մանկությունից մենք սկսում ենք օգտագործել անտրոպոմորֆիզմը։ Դա բացատրվում է նրանով, որ գիտակցությունը այդպիսով զարգացնում է երևակայությունը և ստեղծագործելու ունակությունը։
Շարունակությունն՝ այստեղ.