«Հրապարակ». Աբեղայով ծեծկռտուք կարաոկե ակումբում. վնասել են նրա քիթը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Սբ Հռիփսիմե վանքի հոգեւոր սպասավորներից մեկի՝ Համբարձում աբեղա Արաբյանի մասնակցությամբ օրերս Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ․ԿԱ» կարաոկե ակումբում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
Աբեղան, որը, ըստ կոլեգաների, նման ակումբներ այցելելու հակում ունի, գինովցել է եւ հաշիվը փակելու շուրջ վիճաբանել ակումբի անվտանգության աշխատակիցների հետ։ Բանը հասել է բռունցքներին, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակիցները վնասել են աբեղայի քիթը։
Հայր Համբարձումը մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ չի պատրաստվում բողոքել, քանի որ դեպքը տեղի է ունեցել «մտերիմ մարդու հաստատությունում»․ «Ես այնտեղ եղել եմ ընկերոջս հետ, անախորժություն եղավ աշխատակիցների հետ կապված, բայց հարթվել է, ավելին ասելիք չկա, ես բողոք չեմ ներկայացնելու, քանի որ մտերիմ մարդու հաստատություն է եղել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում