Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


25 բան, որ այսօր պետք է անեք ինքներդ ձեզ համար

ՖՈՏՈ

1. Ժամանակ անցկացրեք միայն ճիշտ մարդկանց հետ

-Դրանք այն մարդիկ են, ովքեր հաճելի են ձեզ, սիրում և գնահատում են ձեզ, ձեզ վրա լավ ազդեցություն են թողնում, ընդունում են ձեզ այնպիսին, ինչպիսին դուք իրականում կաք:

2. Արժանապատվորեն դիմակայեք խնդիրներին

-Ձեր փոխարեն խոսում են ոչ միայն ձեր խնդիրները, այլև այն, թե ինչպեք եք դրանք լուծում: Խնդիրները չեն վերանա, մինչև չսկսեք գործել:

3. Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ

-Անկեղծորեն ընդունեք, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը շտկման կարիք ունի: Անկեղծորեն ընդունեք, թե ինչի եք ուզում հասնել և ինչ եք ուզում դառնալ: Ճշմարտությունը ձեր հոգու խորքում փնտրեք:

4. Սեփական երջանկությունն առաջնային դասեք

-Ձեր պահանջները կարևոր են: Եթե չեք գնահատում ձեզ, ձեր մասին հոգ չեք տանում, չեք պաշտպանում ձեզ, վնասում եք ինքներդ ձեզ: Երբ ձեր պահանջները բավարարված լինեն, դուք ավելի շատ հնարավորություն կունենաք օգնելու կարիքավորներին:

5. Մնացեք այնպիսին, ինչպիսին կաք և հպարտացեք ինքներդ ձեզնով

Ինչ-որ մեկին նմանվելու փորձերը վնասում են ձեզ: Օգտագործեք այն մեկին, ով ապրում է ձեր մեջ. նրա մտքերը, ուժեղ կողմերը, հմայքը: Ձեզ ձեր լավագույն կողմից ցույց տվեք:

6. Ապրեք ներկայով -«Հենց այս պահը» զարմանալի բան է:

«Հենց այս պահը» միակն է, որը երաշխավորված ձերն է: Կյանքը հենց այս պահին է տեղի ունենում: Դադարեք ապագայի մեծ գործերի մասին մտածել: Մոռացեք անցյալը: Սովորեք ապրել այս պահով:

7. Գնահատեք ձեր սխալների միջոցով սովորած դասերը

-Սխալները նորմալ բան են, դրանք առաջընթացի ապացույցն են: Եթե ժամանակ առ ժամանակ սխալներ չգործեք, կդադարեք սովորելուց և ջանալուց: Ռիսկի դիմեք, ընկեք, բարձրացեք ու առաջ գնացեք:

8. Հարգեք ինքներդ ձեզ

-Այն, թե ինչպես եք վերաբերվում ինքներդ ձեզ, օրինակ է ծառայում մյուսների համար: Պետք է սիրեք ինքներդ ձեզ, որպեսզի մյուսներն էլ սիրեն:

9. Հաճույք ստացեք նրանից, ինչ ունեք

-Շատերիս խնդիրն այն է, որ մենք կարծում ենք, որ երջանիկ կլինենք միայն այն ժամանակ, երբ հասնենք կյանքի որոշակի մակարդակի: Արդյունքում ամբողջ կյանքն անց ենք կացնում` ակնկալելով ստանալ ինչ-որ բան ավել:

10. Կառուցեք ձեր երջանկությունը

-Եթե սպասում եք, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն ձեզ երջանիկ է դարձնելու, զուր ժամանակ եք վատնում: Ընտրեք ձեր երջանկությունը: Եղեք այն փոփոխությունները, որ ցանկանում եք տեսնել աշխարհում:

11. Ձեր երազանքներին և գաղափարներին շանս տվեք

-Շանսերը շատ են, պետք է միայն օգտվել դրանցից: Երբեք 100%-ով վստահ չեք կարող լինել, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե ոչինչ չանեք: Պետք է պարզապես փորձել:

12. Հավատացեք, որ պատրաստ եք հաջորդ քայլին

-Դուք պատրաստ եք: Մտածեք դրա մասին: Արդեն անհրաժեշտ ամեն ինչ ունեք: Օգտվեք հնարավորություններից:

13. Ծանություններ հաստատեք մարդկանց հետ այն ժամանակ, երբ արժե

-Ծանոթություններ հաստատեք միայն վստահելի մարդկանց հետ, ովքեր այնպիսի հատկանիշներ ունեն, որոնք դուք ցանկանում եք ունենալ: Ընտրեք այնպիսի ընկերների, որոնց հետ հարաբերություններով կարող եք հպարտանալ:

14. Նոր մարդկանց շանս տվեք

-Տհաճ է հնչում, սակայն ամեն ընկերոջ հետ չէ, որ կկարողանաք հավերժ ընկերություն պահպանել: Մարդիկ և առաջնահերթությունները փոխվում են: Գնահատեք նոր հարաբերությունները` հասկանալով, որ անծանոթ տարածքում եք գտնվում:

15. Մրցակցեք նախկին ձեզ հետ

-Ոգեշնչվեք ուրիշներից, գնահատեք նրանց, սովորեք նրանցից, սակայն իմացեք, որ նրանց հետ մրցակությունն անիմաստ բան է: Կարող եք մրցակցել միայն մի մարդու հետ. դա դուք եք:

16. Ուրախացեք մյուսների հաջողություններով

-Ուշադրություն դարձրեք, թե ինչն եք հավանում մյուսների մեջ և ասացեք դա նրանց: Այն բանի գիտակցումը, թե որքան լավն են ձեզ շրջապատող մարդիկ, տանում է դեպի լավը: Անկեղծորեն շնորհակալ եղեք մարդկանց:

17. Դժվար իրավիճակներում փնտրեք լավը

-Երբ ամեն ինչ վատ է, և դուք հուսահատված եք, մի քանի անգամ խորը շունչ քաշեք, ապա սկսեք լավ բաներ փնտրել տվյալ իրավիճակում: Դուք անպայման հույսի մի քանի շող կգտնեք:

18. Ներեք ինքներդ ձեզ և մյուսներին

-Լինում է, որ տառապում ենք մեր գործած սխալներից: Պատահում է, որ այդ ցավը շատ երկար է տևում: Այնքան երկար, որ թույլ չի տալիս առաջ գնալ: Պետք չի ջնջել անցյալը, սակայն պետք չի կառչել գործած սխալներից: Անցյալը չեք փոխի:

19. Օգնեք ձեզ շրջապատող մարդկանց

-Հոգ տարեք մարդկանց մասին: Եթե ճիշտ ճանապարհը գիտեք, ցույց տվեք մարդկանց: Որքան շատ եք օգնում մյուսներին, այնքան ավելի շատ են նրանք ցանկանում օգնել ձեզ: Սերն ու բարությունը ծնում են սեր ու բարություն:

20. Լսեք ձեր ներքին ձայնին

-Եթե կօգնի, քննարկեք ձեր գաղափարները ամենահարազատ մարդկանց հետ, սակայն վերջինը թող ձեր ներքին ձայնը լինի: Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ: Ասեք այն, ինչ պետք է ասեք: Արեք այն, ինչ ձեր սիրտը կհուշի ձեզ:

21. Մի հասցրեք ձեզ սթրեսի, ընդմիջումներ արեք

-Դանդաղեցրեք արագությունը: Կանգ առեք ու շունչ առեք: Թույլ տվեք ձեզ ընդմիջում վերցնել: Որքան էլ զբաղված լինեք, փոքրիկ դադարը միայն կօգնի:

22. Նկատեք ամեն պահի գեղեցկությունը

-Փոխարենը նստեք և սպասեք, թե ինչ մեծ բան է լինելու` հարսանիք, երեխաների ծնունդ, պաշտոնի բարձրացում, խոշոր շահում, երջանկություն փնտրեք փոքրիկ իրադարձություններում:

23. Մի թաքցրեք ձեր զգացմունքները

-Եթե նեղացել եք, մի թաքցրեք: Խոսեք այդ մասին հարազատների հետ: Պատմեք նրանց, թե ինչ եք զգում: Թող նրանք լսեն ձեզ:

24. Պատասխանատու եղեք ձեր կյանքի համար

-Թող ձեր ընտրությունն ու սխալները միայն ձերը լինեն: Դուք միակ մարդն եք, ով կարող է ամբողջովին ղեկավարել իր կյանքը: Այո, դա միշտ չէ հեշտ: Սակայն հետո ստիպված չեք լինի ինչ-որ մեկին մեղադրել ձեր գործած սխալներում:

25. Մտածեք, թե որքան իսկապես հարուստ եք

-Հարստությունը կյանքն ամբողջովին ընկալելու հնարավորություն է: Այո, դուք հարուստ եք. դուք կարող եք որոշել, թե ինչ եք հագնելու առավոտյան, կարող եք մաքուր ջուր խմել, բուժօգնություն ստանալ, համացանցի հնարավորություն ունեք: Շնորհակալ եղեք այն ամենի համար, ինչ ունեք:

Նոր մանրամասներ՝ վթարից մահացած ընտանիքի գործովՌուբլին կտրուկ թանկացավՏեղ-տեղ առկա է մերկասառույց․ իրավիճակը՝ հիմա Ողբերգական վթար՝ Պեմզաշենում․ հայտնում են զոհի և վիրավորների մասին Մինչև նոյեմբերի 20-ը ձյուն կտեղաԼյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում
Ամենադիտված