Սովորում ենք կարդալ դիմացինի մտքերը հայացքով
ՖՈՏՈՄեզնից յուրաքանչյուրն ինչ-որ ժամանակ երազել է կարդալ դիմացինի մտքերը՝ նայելով նրա աչքերին։ Այս ուղղությամբ հոգեբանները բազմաթիվ հետազոտություններ են անցկացրել եւ հասել որոշակի արդյունքների, որոնք ներկայացնում ենք ստորեւ.
- Մտածելուց՝ մարդ ակամայից սկսում է շարժել աչքերը։ Հայացքի ուղղությունը հաճախ փոխվում է եւ ուղղակիորեն կապ ունի մտքերի ուղղության հետ։ Եթե խոսակցության ժամանակ զրուցակիցը չի նայում ձեր աչքերին, իսկ իր հայացքով ասես խուսափում է ձեզնից, ամենայն հավանականությամբ խոսակցությունն իրեն հետաքրքիր չէ։ Իսկ ահա զրուցակցի սեւեռուն հայացքը խոսում է հետաքրքրվածության մասին, այդ զրույցը նրա համար չափազանց կարեւոր է։
- Եթե զրուցակիցն անհանգիստ է, հայացքը փախցնում է. նա նայում է ձեր աչքերին, սակայն դրա հետ մեկտեղ արագ հեռացնում հայացքը, կոնտակտը շատ կարճ է տեւում։
- Ընկճված մարդը պարզապես իջեցնում է աչքերը, դա կարող է նաեւ խոսել այն մասին, որ նա խոսելու ցանկություն չունի։
- Եթե աչքերը վեր է բարձրացնում, դա խոսում է նրա նյարդային լինելու մասին։
- Վեր բարձրացրած աչքերը եւ միանգամից հայացքը դեպի աջ կողմ սեւեռելը խոսում է այն մասին, որ նա ինչ-որ բան է հիշում՝ վերապրելով մի տեսարան։ Եթե հայացքը դեպի ձախ է ուղղում, ապա փորձում է ինչ-որ բան գեղեցկացնել, ճոխացնել։
- Եթե խոսակցության պահին նա հայացքը աջ կողմ է թեքում, պարզապես փորձում է ինչ-որ տեսարան վերհիշել, իսկ եթե ձախ, ապա առավել հավանական է, որ հիշում է ձայնը, քան տեսարանը։
- Եթե ներքեւ է նայում, հետո աջ, նշանակում է՝ մտածում է, թե ինչի մասին խոսի։ Ներքեւ եւ ձախ՝ մտածում է, թե ինչ ապրումներ է ունեցել իր կյանքի վերջին ժամանակահատվածում, ամենայն հավանականությամբ՝ ինչ-որ տպավորություն ստեղծելու մասին։
Իհարկե, այս նշանները միեւնույնն է չեն օգնի բառացիորեն կարդալ դիմացինի մտքերը, սակայն ինչ-որ չափով լուրջ պահերը հեշտությամբ կարող եք որսալ։ Բացի այդ, ձախլիկներն ամեն բան հակառակն են անում, այդ պատճառով էլ այս նշանները նրանց դեպքում անօգուտ են։