Ինչպես անօթեւանը 5 տարում միլիոնատեր դարձավ (ֆոտո)
ՖՈՏՈԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մալիբու քաղաքի բնակիչ Խալիլ Ռաֆաթին ապացուցել է, որ անելանելի իրավիճակներ գոյություն չունեն:
Ահա թե ինպես կարող է մարդու ամբողջ կյանքը փոխել ընդամենը մեկ ճիշտ որոշումը. հավատալ սեփական ուժերին եւ կյանքը դեպի լավը փոխել։
Իր «Ես մոռացել եմ մեռնել» գրքում նախկինում անօթևան, իսկ այժմ միլիոնատեր դարձած 46-ամյա տղամարդը կիսվել է 13 տարի առաջ կախվածությունների դեմ պայքարելու, նվազ քաշի և չքավորության մասին հիշողություններով:
Դեպրեսիայից դուրս գալու և իր ուժերին հավատալու հարցում Ռաֆաթիին օգնել է նրա ընկերը, որն առաջարկել է բնական հյութերի արտադրության բիզնես հիմնել: Ռաֆաթին հավատացել է իր ուժերին և սկսել Riviera Recovery Center սթափության կենտրոնի համար հյութեր պատրաստել, որոնց շնորհիվ ինքն էլ է վերականգնել առողջությունը:
Հինգ տարվա ընթացքում առողջարանային կենտրոնի համբավը տարածվել է ամբողջ Հոլիվուդով, ինչը Ռաֆաթիին ոգեշնչել է իր հայրենի Մալիբուի սահմաններից դուրս հյութերի վաճառքի ցանց հիմնել:
Ունիկալ օգտակար ըմպելիքները, որոնց համար մարդիկ հերթ են կանգնում, պարունակում են հիմալայան վարդի աղ, ալկալային ջուր եւ խատուտիկ։Մինչեւ օրս ապրանքանիշի ֆիրմային բաղադրությունն է համարվում «Ռոսոմախա» սմուզին՝ բանանով եւ խուրմայով։
Հոլիվուդյան հայտնի դերասանները, երգիչներն ու բազմաթիվ հայտնություններ եւս պաշտում են այս ապրանքանիշւ կոկտեյլները։
Տղամարդը հավատարիմ է մնում իր կարգախոսին, որը մի անգամ օգնել է նրան ոտքի կանգնել, իսկ այժմ նաև տպագրված է իր հիմնած ընկերության պատրաստած շապիկների վրա` «Սիրել, բուժել և ոգեշնչել»: