Ինչու երջանիկ զույգերն իրենց հարաբերությունները չեն բարձրաձայնում սոց.ցանցերում
ՖՈՏՈՄենք ապրում ենք տարօրինակ մի շրջանում, երբ համացանցի գրառումը երբեմն ավելի մեծ նշանակություն ունի, քան այն, ինչ տեղի է ունենում իրական կյանքում։
Մարդիկ պատրաստակամությամբ գնահատում են իրենց ընկերների կյանքը նրանով, թե ինչպիսի լուսանկարներ են հայտնվում սոցիալական ցանցերի էջերում եւ ինչպիսի գրառումներ են նրանք թողնում։ Բնականաբար, հաճախ նրանք սխալվում են։
Wnews.am-ը ներկայացնում է մի քանի պատճառ, թե ինչու երջանիկ զույգերն իրենց հարաբերությունների մասին չեն բարձրաձայնում սոցիալական ցանցերում։
Երբ մարդիկ երջանիկ են, նրանք ապրում են այս պահին եւ այստեղ։ Եթե իրական կյանքում ամեն ինչ լավ է, ապա դուք պարզապես իմաստ չեք տեսնում ժամանակը ծախսել օն-լայն «կախվածության» եւ երջանիկ ու սիրված լինելու մասին ապացույցների վրա։
Ցանկացած զույգ, ով հանրությանն է ներկայացնում իր դժգոհությունը, կռիվները, դրանով ոչինչ չի շահում։ Սոցիալական ցանցերում անձնական վեճերը բարձրաձայնելը հարաբերություններում խնդիրները լուծելու վատագույն տարբերակն է։ Նման մոտեցումը կարող է խորացնել կոնֆլիկտը։
Երջանկությունը նրանում է, որ սիրած մարդու հետ պարզապես լավ հարաբերություններ ունենաք, այլ ոչ թե ձեր էջում անընդհատ ցուցադրեք ձեր սիրո ապացույցները։
Ոչ ոք պարտավոր չէ ինչ որ մեկին բան ապացուցել։ Մարդիկ իրար չեն օգտագործում՝ ապացուցելու, թե որքան երջանիկ, հաջողակ ու սիրված են։ Նրանք միասին են, որովհետեւ ուզում են դա, այլ ոչ զուտ ընտանեկան դրության փոփոխության համար։ Բայց, բնականաբար, անձնական կյանքը հանրայնացնելը կամ այն գաղտնի պահելը յուրաքանչյուրի անձնական գործն է։
Ամենագլխավորը.
Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ, ովքեր չեն օգտվում սոցիալական ցանցերից, ավելի երջանիկ են։ Պատճառն այն է, որ նրանք անընդհատ չեն զբաղվում իրենց գործընկերների կամ ընկերների հետ համեմատվելով, որոնք համացանցից դատելով՝ ասես ավելի երջանիկ են։ Մենք հաճախ մոռանում ենք, որ կարեւորը մեր իրական կյանքն է, հարաբերությունները, զգացողությունները, այլ ոչ թե սոցիալական ցանցում կասկածելի խոստովանություններն ու ճանաչումը։