5 պատճառ, թե ինչու մինչ օրս ամուսնացած չեք
ՖՈՏՈԳոյություն ունեն երկու տիպի աղջիկներ. նրանք, ովքեր ասում են, որ ցանկանում են ամուսնանալ, եւ նրանք, ովքեր ասում են, որ ամուսնանալու ցանկություն չունեն։ Սակայն երկու խմբի աղջիկներն էլ ամուսնության կարիք են զգում, քանի որ բոլոր կանանց ի ծնե տրված է ընտանիք կազմելու, մայր դառնալու, երեխաներ դաստիրակելու մեծ ցանկությունը։ Առաջարկում ենք հասկանալ, թե ինչու շատ աղջիկներին (20-ից բարձր) չի հաջողվում ամուսնանալ։
1. Իհարկե, խնդիրը հենց ձեր մեջ է։ Դուք վախենում եք կապվածությունից։ Սովորաբար կանայք վախենում են սիրահարվել, քանի որ կարծում են, որ եթե հարաբերությունները չստացվեն, նրանք այլեւս չեն կարողանա ապրել առանց այդ տղամարդու։
2. Դուք շատ անհասանելի եք։ Հաճախ կանայք կարծում են, որ իրենք «անմատչելի ամրոց» են, եւ նրանց պետք է նվաճեն։ Երբեմն տղամարդիկ դադարեցնում են կնոջը գրավելու փորձերը, քանի որ հասկանում են, որ իրենք ընդհանրապես հետաքրքիր չեն տվյալ կնոջ համար։
3. Դուք չեք կարողանում մոռանալ անցյալը։ Բավականին տարածված երեւույթ։ Դուք չեք կարողանում ազատվել ձեր նախկին ընկերոջ մասին մտքերից եւ մշտապես կարծում եք, որ միգուցե ամեն ինչ հետ բերելու հնարավորություն լինի։
4. Դուք վախենում եք փոփոխություններից։ Դուք միայնակ լինելուց։ Ձեզ համար նախընտրելի է շարունակել ձեր դժբախտ հարաբերությունները, քան միայնակ մնալ։ Սակայն որքան կարելի է մնալ մեկի կողքին, որը չի գնահատում ձեզ ու ձեր սերը։
5. Իսկ եթե դուք ընտրյալ ունեք, սակայն նա չի ցանկանում առաջարկություն անել ձեզ։ Այդ դեպքում, հարկավոր է անկեղծ խոսել եւ ակնարկել ձեր ցանկությունների մասին։ Այդ խոսակցությունից հետո դուք հստակ կհասկանաք, թե արդյոք նա պատրաստվում է ձեզ հետ կապել իր կյանքի ուղին, թե ոչ։