Տղամարդու հետ զրույցի թեմաների թոփ 5-յակ
ՖՈՏՈՑանկացած լեդիի, ում հարաբերությունները տղամարդու հետ գտնվում են «կոնֆետածաղկային»' սկզբնական փուլում, տանջում է մի հարց' ինչի մասին զրուցել նրա հետ հաջորդ ժամադրության ընթացքում: Ձեզ ենք առաջարկում տղամարդու հետ խոսակցության թեմաների արդյունավետ 5-յակy:
Կարիերա և գումար: Եթե Ձեր ընտրյալը բիզնեսմեն է և ոչ թե արվեստագետ, նրբորեն հարցրեք նրան, թե այսօր որ բնագավառում արժի ներդրում կատարել: Իսկ հարցից հետո դիմացեք… Պատրաստվեք երկար տեքստ լսելու, բայց մի շտապեք ձանձրանալ ու առանց հասկանալու թափահարել գլուխը: Լսեք նրան, հնարավոր է' այդ ինֆորմացիան Ձեզ պետք գա հետագայում:
Ձկնորսություն: Այս բնագավառը, որպես կանոն, հոգեհարազատ է տղամարդկանց: Եթե նախորդ խոսակցություններից Դուք գիտեք, որ Ձեր ընտրյալը ևս ձկնորսության սիրահար է, ապա ճիշտ ժամանակն է դրա մասին զրուցելու: Խնդրեք նրան, որ զվարճալի դեպքեր պատմի իր ձկնորսական արկածներից: Նա, իհարկե, մի քիչ գլուխ կգովի, մի քիչ ճիշտը կասի, բայց կարող եք վստահ լինել, որ զրույցը ոչ միայն հետաքրքիր կլինի նրա, այլև զվարճալի' Ձեզ համար:
Քաղաքականություն: Տղամարդկանց դուր է գալիս ցույց տալ իրենց քաղաքական միտքը: Թույլ տվեք նրան արտահայտվել' հետաքրքրություն ցույց տալով այդ բնագավառի նկատմամբ: Նկատի ունեցեք' պիտի թողնեք Ձեր սիրելիի վրա պատշաճ զրուցակցի տպավորություն, այնպես որ լավ կլինի խոսակցությունը բացելուց առաջ փոքր- ինչ հետաքրքրվեք քաղաքական կյանքով:
Ֆուտբոլ: Դե այստեղ ամեն ինչ պարզ է: Դուք գուցե տանել չեք կարողանում այդ 11 «ապուշներին», որ, չգիտես ինչու, վազում են մի գնդակի հետևից, բայց, եթե չեք ուզում անիմաստ վիճել, այլ հակառակը' Ձեզ պետք են բարիդրացիական հարաբերություններ, ապա առաջ… Սովորեք այդ «անիծյալ» ֆուտբոլային տերմինաբանությունը և խոսակցության ժամանակ հարցեր տվեք նրան, ասենք, իր սիրելի թիմի վերջին խաղից:
Գրականություն, կենսագրություններ: Գուցե զարմանաք, բայց տղամարդկանց մի զգալի մասին հետաքրքրում են պատմական դեպքերն ու իրադարձությունները, ինչ-որ բանի հասած մարդկանց կենսագրությունները և այլն: Նման թեմայով զրույցը, հավատացեք, կհետաքրքրի նաև Ձեզ, պարզապես կրկին կա անհրաժեշտություն նախօրոք թեմային ծանոթանալու: Սա, անշուշտ, կլինի ավելի հետաքրքիր ուսումնասիրություն, քան ֆուտբոլի ու քաղաքականության դեպքում էր: