Նաիրա Մովսիսյան. «Բոլորովին այլ վերջաբան էի պատկերացնում»
ՖՈՏՈBlogNews.am-ը գրում է.
Արդեն այսօր Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում մեկնարկում է «Film factory»-ի 25 մասից բաղկացած «Միլիոնը թակարդում» նոր բազմասերիանոց հեռուստաֆիլմը:
Դետեկտիվ դրամայի ժանրում նկարահանված «Միլիոնը թակարդում» նախագծի հեղինակներն ամեն ինչ արել են՝ հեռուստադիտողին հետաքրքիր, բովանդալից ու ինտրիգներով հարուստ հեռուստասերիալ մատուցելու համար: Որքանո՞վ այս նախագծը հետաքրքիր կլինի լսարանին և ինչի՞ մասին է այն. BlogNews.am-ը թեմաների շուրջ զրուցել է ֆիլմում կերպարներից մեկին մարմնավորած դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ.
«Ստեղծագործական թիմի հետ սա իմ առաջին համագործակցությունն է: Զանգահարեցին, ասացին որ քաստինգ կա, ցանկություն ունեն ինձ էլ փորձել: Գնացի, մասնակցեցի քաստինգին ու անցա» : Դերասանուհին նշում է, որ շատ ուրախ է, որ դերում հաստատվել է քաստինգից հետո, այլ ոչ թե միանգամից. «Դա շատ նորմալ է ու պրոֆեսիոնալ, երբ դերասանը դերում ընտրվում է քաստինգի արդյունքում: Ցավոք սրտի բոլորը չեն այսպես աշխատում»: Ինչ վերաբերում է իր մարմնավորած կերպարին, Նաիրան նշում է, որ սկզբում կարծում էր, թե էլի մարմնավորելու է մեկին, որը պիտի ամեն ինչ քանդի իր շուրջը, բայց ընթացքում պարզվեց՝ կերպարս ունի մի անցյալ, որի հետ կապված տարիների ընթացքում էլ դարձել այնպիսին, ինչպիսին կա՝ սառը, պահանջկոտ, շահամոլ: Խաղալու համար շատ հետաքրքիր կերպար է»:
Շարունակությունն՝ այստեղ.