Տղամարդիկ, որոնց հետ չարժե ամուսնանալ
ՖՈՏՈWnews.am/Ինչպես ճանաչել տղամարդու այն կերպարը, ում հետ ընտանեկան հարաբերությունները կհանգեցնեն հիասթափության։ Հոգեբան Լիանա ԱթոյանըWnews.am-ի ընթերցողների համար առանձնացրել է տղամարդու երկու տեսակ, որոնց հետ խորհուրդ չի տալիս կապել կյանքը։
Սոցիոպատներ.
Այսպես ասած «վախենալու» անվանումից շատերը ենթադրում են, որ սոցիոպատիան հոգեկան հիվանդություն է, պաթոլոգիա, սակայն դա այնպես չէ. սա կենսակերպ է, որն արտահայտում է առանց դիմացինի կարծիքը հաշվի առնելու, սեփական ցանկությունները բավարարելու ձգտումը։Նման ձգտումները կարող են վտանգավոր լինել, անգամ ստանալ կրիմինալ բնույթ։
Սոցիոպատների պահվածը բավական էֆեկտիվ է. նրանք շփվող են, իրենց արարքներում համարձակ, պատրաստ են կանանց նվերներ տալ, «հանուն սիրո» քայլերի գնալ, ինչն էլ գրավում է կանանց։
Սակայն «արարքները» ստուգելով պարզվում է, որ դրանք ռիսկային են, իսկ թանկարժեք նվերները գնված չեն արդար վաստակած փողերով, այլ կարող են լինել գողացված։ Սիրո մասին խոսք լինել չի կարող. նպատակը մեկն է՝ ցնցել հանրությանը։
Սոցիոպատ կարող է լինել սոցիալական հասարակության ցանկացած ներկայացուցիչ, սակայն, որպես կանոն, նրանք մարդիկ են, որոնց մանկուց սերմանել են, որ նպատակներին հասնելու համար արդարացված են բոլոր միջոցները։
Նրանք հեշտությամբ են կյանքեր կոտրում, միայնակ թողնում կնոջն ու երեխաներին, որովհետեւ իրենց նպատակը մեկն է. ապրել, ինչպես ցանկանում են։
Ինքնին, երջանիկ կյանքն ու սուր զգացողություններ ունենալու ձգտման հետեւից ընկնելով՝ նրանք դառնում են թմրամոլներ կամ արբեցողներ։ Սոցիոպատի համար կինը կարգավիճակի վկայություն է. այսինքն՝ եւս մեկ աքսեսուար, որի հետ կարելի է վարվել այնպես, ինչպես ուզում ես։
Ըստ նրանց, կնոջը կարելի է ծեծել, եթե փորձում է խանգարել ապրել իր սիրելի կենսակերպով։
Տղամարդկանց երկրորդ տիպը, որոնց հետ խորհուրդ չի տրվում ամուսնանալ, այսպես ասած, «կպչուն» տեսակն է։
Գոյություն ունի տղամարդու տեսակ, որն ինքնուրույն որեւէ բանի ունակ չէ։ Նրանք, ինչ խոսք, սոցիոպատներից անվտանգ են, սակայն չեն համապատասխանում ընտանիքի առաջնորդի կերպարին։
Որպես կանոն, «կպչունները» ապահոված ծնողների զավակներն են։ Սա պայմանավորված է նրանով, որ աղքատ ընտանիքներում պորտաբույծները չեն կարող ապրել. նրանք սովորում են աշխատել կամ արագ հանցագործի են վերածվում։ Հարուստ ընտանիքում «կպչուն» կերպարը լավ է հագնվում, լավ դաստիարակված է, բավականին խոստումնալից ամուսնու կերպար ունի։
Իհարկե, դժվար է միանգամից նրան դիտարկել այն մտքով, որ ապրում է ծնողների հաշվին. նա ունի բնակարան, շքեղ մեքենա, լավ կրթություն։
Ծնողների հաշվին ապրելով, որից հետո ամուսնանալով՝ նա, ով ինքնուրույն չի կայացել, սկսում է «իրեն փնտրել»։
Նրանք երգելու են անարդարութան մասին կամ հասկանալու են, որ սխալ ընտրություն են կատարել, որն ունակ է քանդել իրենց կյանքը, քանի որ հազարավոր պատճառներ են բերելու, սակայն իրականում ամեն ինչ պարզ է. «կպչուն» մարդիկ վախենում են պատասխանատվությունից։
Ստանալով դիպլոմ՝ պետք է աշխատել, կարիերա կառուցել, ընտանիք պահել, իսկ դա դժվար է, շատ ջանքեր է պահանջում։ Ծնողների հաշվին ապրելով կամ կնոջ ուսերին ֆինանսական խնդիրները փաթաթելով ավելի հեշտ է ապրել։
Սկզբում նրա հետ կյանքը կարող է հետաքրքիր թվալ։ Նա գրավիչ պլաններ ունի, որոնց մասին սիրում է խոսել, կարող է ոսկե սարեր խոստանալ, սակայն եթե մանրակրկիտ ուսումնասիրում եք նրա խոսակցությունները, նկատում եք, որ դրանք բոլորը իր մասին են. այսինքն՝ նա ինքնասիրահարված է։ Նրա համար զրուցակիցը հետաքրքիր է ոչ թե որպես անձ, այլ անվճար լսարան, ով պետք է հիանա իրենով։ Նրա բոլոր ծրագրերը «փուչ են», քանի որ նա սիրում է օդում խոսել։
Արդյունքում, երբ նա կտրվում է ծնողների ֆինանսական հոգածությունից, իսկ կինը սկսում է ապրուստի միջոցներ պահանջել, «կպչունը» պարզապես իր կյանքից վանում է ընտանիքը՝ ամեն ինչում մեղադրելով կնոջը։
Մեր հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք տղամարդու այն հատկանիշները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել ամուսնանալիս։