Հնդկաստանում կատաղած փիղը ոտնատակ անելով սպանել է իր հետ «սելֆի» անել ցանկացող տղամարդուն (լուսանկարներ, տեսանյութ)
ՎԻԴԵՈԲրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է վայրի փիղը կատաղում ու ոտնատակ տալով սպանում իր հետ «սելֆի» անել փորձող տղամարդուն:
Նշվում է, որ կենդանու կողմից սպանվածը 50-ամյա Աշոկ Բհարտին է, որը եղել է ալկոհոլի ազդեցության տակ ու, անտեսելով փղի վատ տրամադրությունը, մոտեցել է նրան՝ ցանկանալով լուսանկարվել:
Մահվան ելքով միջադեպը տեղի է ունեցել Օդիշա նահանգում: Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը տղամարդուն հիվանդանոց է տեղափոխել, սակայն տուժածը ճանապարհին մահացել է:
Նշվում է, որ փիղը նյարդային է եղել, քանի որ բաժանվել էր իր խմբից ու չէր կարողանում գտնել ցեղակիցներին: