Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել պարանոցի, արմունկների, ծնկների և թևատակերի հատվածում առաջացած մուգ հետքերից
ՖՈՏՈԱյս խնդիրն ունեցողների մեծ մասը չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին: Մուգ բծերը պարանոցի, արմունկների, ծնկների և թևատակերի տարածքում հունից հանում է իգական սեռի նույնիսկ ամենախնամված ներկայացուցիչներին: Նման բծերի առաջացման պատճառը շատ հաճախ սև ականտոզն է:
Այս հիվանդությունը սկսում է ի հայտ գալ էնդոկրին համակարգի ոչ ճիշտ աշխատանքի պատճառով, ինչպես նաև հորմոնալ դեղերի ընդունման և նույնիսկ չարորակ նորագոյացությունների առկայության հետևանքով: Արդյունքում մաշկը դառնում է կոշտ, առաջանում են գծեր և մուգ պիգմենտներ: Պատճառներից մեկը նաև կարող է լինել անորակ կոսմետիկայի օգտագործումը կամ սխալ մազահեռացումը:
Այսպիսով, մուգ ականտոզի դեղորայքային նշանակումից բացի հիվանդներին նշանակում են տեղային օգտագործման համար այլ միջոցներ:
Պարզապես մի քանի պարզ բաղադրիչների համակցություն, և ձեր մաշկը կդառնա մարմարյա:
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի, արմունկների, ծնկների և թևատակերի հատվածում առաջացած մուգ բծերից
Բաղադրիչները
Կոճղապղպեղի հյութ
Կիտրոնի հյութ
Վարունգի հյութ
Պատրաստման եղանակը
Խառնել բոլոր բաղադրիչները նույն համամասնությամբ: Ստացված խառնուրդը մանրակրկիտ տարածել համապատասխան հատվածներում և թողնել 5-7 րոպե:
Հարկավոր է խառնուրդն օգտագործել օրը մեկ անգամ, ցանկալի է քնելուց առաջ:
Այն կարելի է կիրառել ամեն օր այնքան ժամանակ, մինչև ցանկալի արդյունք ստանալը: Արդեն իսկ երրորդ օգտագործումից հետո կնկատվեն տեսանելի փոփոխություններ:
Պետք է նաև նշել, որ մաշկի վրա նման բծերը կարող են առաջանալ վահանաձև գեղձի ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում: