Ինչպես աննկատ կառավարել նրան. հնարամիտ կանանց գաղտնիքներից
ՖՈՏՈԿանանց հնարամտությունը միշտ էլ հիացրել է իր բազմազանությամբ : Ի վերջո, հենց այնպես չի ծնվել հին իմաստնությունը, թե տղամարդը գլուխն է, կինը `պարանոցը: Ո՞վ է կառավարում գլուխը. դե, իհարկե, պարանոցը: Եթե դեռ չգիտեք, թե ինչպես աննկատ կառավարել նրան` ազատվելով այն մտատանջությունից, որ նա ձեզ կլքի, կդավաճանի, կհոգնի և այսպես շարունակ, ապա
Պարզեք, թե ինչով է նա զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի: Եթե ձեզ հաջողվի ի սրտե սիրել նրա զբաղմունքը, ապա դուք երկար ժամանակ կանցկացնեք միասին: Բայց եղեք անկեղծ. Տղամարդիկ շատ լավ զգում են, երբ դուք ձևացնում եք:
Պարզեք, թե ովքեր են նրան շրջապատում աշխատանքի վայրում, ուսումնական հաստատությունում: Աշխատեք մշտապես ներկա լինել այն հավաքույթներին, որ կազմակերպվում է աշխատակիցների համար: Այդպիսով դուք երկու նապաստակ մեկ զարկով կխփեք: Առաջինը` դուք կտեսնեք, թե ովքեր են նրան շրջապատում, 2-րդ` բոլոր աղջիկները կտեսնեն, որ նա միայնակ չէ:
Պարզեք,թե ինչպիսի աղջիկներն են նրան գրավում: Ոչ մի դեպքում մի փորձեք կուրորեն նմանվել նրանց: Կարելի է, օրինակ, վերցնել մի քանի հատկանիշներ, գծեր, բայց միայն նրանք, որոնք կհամապատասխանեն ձեր անհատականությանը:
Կառավարեք ձեր պահվածքը: Խանդի տեսարաններ մի սարքեք, ակնհայտորեն մի հետևեք նրան: Մի ստուգեք նրա հեռախոսը, մի կարդացեք SMS-ները: Դուք միայն ցույց կտաք ձեր անվստահությունը սեփական ուժերի հանդեպ: Տղամարդիկ, որպես կանոն, զգում են դա:
Խնամեք ձեզ: Հիշեք, թե ինչպիսին էիք Դուք, երբ նոր հանդիպեցիք նրան: Հենց այդպիսի կնոջն է նա սիրահարվել: Կատարելագործվեք: