Ամեն անգամ հաղթեք «չինգաչունգ» խաղում՝ այս խորամանկ հնարքի օգնությամբ
ՖՈՏՈՊարզվում է «Չինգաչունգ» կամ «Քար, թուղթ, մկրատ» խաղը միշտապես հաղթելու համար հատուկ մարտավարություն կա. Եթե միայն մենք իմանայնք դրա գոյության մասին մանուկ հասակում։
Հետազոտությունները պարզել են, որ կան մի քան պարզ եղանակներ, որոնց օգնությամբ կարելի է գրեթե մշտապես հաղթել հակառակորդներին։
1 –ին խաղ
Առաջին խաղի ժամանակ տղամարդիկ շատ ավելի հաճախ օգտագործում են «քար» տարբերակը, իսկ կանայք առավել հաճախ ընտրում են «թուղթ» -ը։ Այդ իս պատճառով տղամարդկանց հետ խաղալիս հարկավոր է առաջին խաղին օգտագործել «թուղթ», իսկ կանանց հետ՝ «մկրատ»։
1 –ին պարտությունից հետո
Առաջին պարտությունից հետո, քիչ է հավանականությունը, որ պարտվողը նույն տարբերակը կընտրի հաջորդ խաղի համար։ Ասեմ ավելի, մարդիկ առավել հաճախ ընտրում են այն տարբերակը, որով դուք նրանց հաղթել էք։ Այսինքն եթե ձեր հակառակորդը ընտրում է «թուղթ» -ը իսկ դուք «մկրատը», ապա հաջորդ խաղին մեծ է հավանականությունը, որ նա կընտրի «մկրատ» տարբերակը։
Հետազոտությունները պարզել է, որ կա հստակ հերթկանություն, որը մարդիկ օգտագործում են պարտվելուց հետ։ Ահա այդ հերթականությունը։ Եթե Ձեր հակառակորդը պարտվել է «քար» ընտրելով, ապա ամենայն հավանականությամբ նա հաջորդ խաղի համար կընտրի «թուղոը» և այդպես շարունակ։
1 –ին հաղթանակից հետո
Ստատիստիկապես ապացուցվել է, որ եթե Ձեր հակառակորդը հաղթում է մեկ խաղ, ապա հաջորդ խաղին նա գրեթե միշտ ընտրում է նույն տարբերակը։ Այսինքն, եթե նա Ձեզ հաղթել է «մկրատ» ընտրելով, ապա շատ մեծ է հավանականությունը, որ հաջորդ խաղին նա կրկին «մկրատ» կընտրի։ Այս ամենն իմանալով Ձեզ համար լավագույ տարբերակը «քար» ընտրելն է։ Այս օրենքը գրոծում է բոլոր տարբերակների համար։
Ուշագրավ հնարք
Խաղալուց առաջ բարձրաձայն հայտարարեք, թէ ինչ ընտրություն էք կատարելու և խաղի ընթացքում անպայման ընտրեք հայտարարված տարբերակը։ Այսինքն ասեք որ ընտրելու էք «քարը» և ընտրեք «քար»։ Ձեր հակառակորդը ամենայն հավանականությամբ չի հավատա Ձեզ և դուք հնարավորություն կստանաք հաղթել նրան։