Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը, կաշառքները և հայկական դիվանագիտությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Orer.am-ը գրում է.

Նոր սկանդալ է ծագել հարևան երկրի նախագահի և նրա ընտանիքի շուրջ։ Բրիտանական The Guardian պարբերականի բացահայտած բանկային հաշվետվություններով պարզվել են Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ վճարումները ԵԽԽՎ մի քանի նախկին անդամներին՝ գերմանացի քաղաքական գործիչ, Բունդեսթագի նախկին պատգամավոր եւ ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Լինթներին, Եվրոպայի խորհրդում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին: Ընդհանուր առմամբ, 2012-ից 2014 թվականը Լինթների հաշվին բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով փոխանցվել է 891 հազար եվրո, նա Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է Գերմանիայի դիտորդական հանձնաժողովը: 2012-ից 2014 թվականը Վոլոնտեն նույն ընկերությունների միջոցով ստացել է ավելի քան 2 մլն եվրո:

Եվրոպացիները սկսել են լրջորեն զբաղվել ադրբեջանական խնդրով։ Սա ունի իր մի քանի բացատրությունները։ Նախ և առաջ, Ալիևի վարած ոչ հստակ և երկդիմի քաղաքականությունը հոգնեցրել է նրանց։ Մյուս կողից, ակնկալիքներն Ադրբեջանից պարբերաբար նվազում են, չենք բացառում նաև այն հանգամանքը, որ Եվրոպան, իրոք, որոշել է առաջին պլան մղել այն արժեքները, որոնց մասին այսքան ժամանակ խոսում էին։
Այստեղ կա իրերի ևս մեկ կողմ, որի մասին աշխատում են չխոսել։ Նախկին չինովնիկների ստացած գումարների բացահայտումով եվրոպացիները լուծում են ներքին՝ մերկացումների խնդիրները։ 

Նրանք փաստացի փոխանցում են կատարում հայկական կողմից։ Եթե Պորտուգալիան հանդես գա ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության նկատմամբ պատժիչ միջոցներ կիրառելու նախաձեռնությամբ, դա այդքան էլ չի հասկացվի։ Հայաստանի պարագայում կհասկացվի, քանի որ ուզենք, թե չէ չուզենք, մենք հակառակորդ երկրներ ենք։ Մեկ անգամ չէ, որ այդ նույն Ադրբեջանը փորձել է վնասել հայկական պատվիրակությունների գործունեությանը ԵԽԽՎ-ում։

Սակայն, ինչպես միշտ, մենք սպասում ենք ինչ-որ բանի։ Ամենայն հավանականությամբ՝ հյուսիսի արձագանքին։ Շատ հաճախ վարժ խոսք ասող և ԱԺ ամբիոնից հոխորտացող Արփինե Հովհաննիսյանն ինչ-որ կցկտուր մտքեր է արտահայտում այն մասին, որ մեզանից շատ բան կախված չէ։ Հարգելի տիկին Արփինե, գիտենք, որ միայն հայկական պատվիրակության քվեարկությամբ բան դուրս չի գա։ Բայց եվրոպացիները հստակ առաջարկություն են անում՝ հարցը մտցրեք օրակարգ, մնացածի հետ դուք գործ չունենք։
Այդքան բարդ է՞ հասկանալ այդ փոքրիկ մանրուքը։ Թերևս բարդ չէ, բայց ենթադրում ենք, որ համատեղությամբ բոլորի հայրիկ համարվող Պուտինը այս մասին դեռ բան չի ասել։

Վահրամ Թոքմաջյան, Orer.am, վերլուծաբան

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ» ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել. «Ժողովուրդ» Ռուբլին սկսեց աճելԻնչու է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ» Բնակարան, 7.5 մլն դրամ. ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն Ղազարյանը. «Ժողովուրդ» Ինչու Սանկտ Պետերբուրգում, ոչ թե Երեւանում. «Հրապարակ» Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ» Շոուներով զբաղեցնում են․ «Հրապարակ» ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցենարը. համայնքապետի ընտրությունը կտապալեն. «Ժողովուրդ» 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին
Ամենադիտված