Ինչ կլինի,եթե կրծքերը մերսեք սոխով
ՖՈՏՈԿոնտրաստային ցնցուղը, հարմարավետ կրծկալը, ֆիզիկական վարժությունները և մերսումը կօգնեն կրծքերի գեղեցկությունը պահպանել երկար տարիներ:
Կրծքերի մերսումը չափազանց կարևոր և հաճելի արարողակարգ է, ինչի շնորհիվ Ձեր կուրծքը դառնում է գեղեցիկ և ձիգ: Այդ մերսումներն ավելի արդյունավետ են դառնում, երբ օգտագործում եք բնական միջոցներ, այնպիսիք, ինպիսին, օրինակ, սովորական սոխն է:
Սոխն օգտագործվում է ինչպես ժաղովրդական բժշկության, այնպես էլ` կոսմետոլոգիայի մեջ: Այն վերականգնում է մաշկի առանձգականությունը և վերացնում դեմքի կնճիռները: Պիգմենտային կետիկները հեշտությամբ կանհետանան, եթե ամեն օր քսեք թարմ քամած սոխի հյութ:
Սոխով մերսման եղանակները
Գոյություն ունեն սոխով տնային մերսման մի քանի եղանակներ: Առավել արդյունավետ է համարվում հետևյալ մեթոդը: Սկզբում պետք է վերցնել մեկ մեծ գլուխ սոխ և դրանից քամել հնարավորինս շատ հյութ: Այնուհետև ստացված զանգվածը պետք է լցնել բաժակի մեջ՝ այն անցկացնելով մառլյայի միջով: Հյութին ավելացնում ենք երկու ճաշի գդալ լորենու մեղր, կիտրոնի հյութ և 200 մլ (մեկ բաժակ) առանց գազի հանքային ջուր:
Ստացված խառնուրդը պետք է լցնել սառույցի համար նախատեսված ձևամանների մեջ, սառեցնել և այդ կտորներով ամեն օր մերսել կրծքերը՝ առավոտյան և երեկոյան:
Սառցե կտորով մերսումը պետք է անել պտուտական շարժումներով, 1-1.5 րոպեից ոչ ավել:
Այս եղանակը լավացնում է արյան շրջանառությունը կրծքավանդակի շրջանում և կրծքերին ձգություն հաղորդում: Այս մեթոդը նպաստում է նաև կրծքերի մեծացմանը: