Սա իմանալուց հետո այլևս երբեք թեյի օգտագործված փաթեթները դեն չեք նետի
ՖՈՏՈՇատ մարդիկ առավոտյան տանից դուրս գալիս թեյ են խմում ու հետո նոր դուրս գալիս: Առավոտյան թեյը շատ օգտակար է: Թեյի փաթեթը շատ հարմար է՝ պատրաստում ես, ըմպում ու դեն նետում... Չնայած ոչ, դեն նետել պետք չէ: Պարզվում է, որ թեյի օգտագորխված փաթեթները կարող են մի քանի դեպքերում շատ օգտակար լինել: 1. Հոտի կարգավորիչ Թեյի փաթեթի կարևոր հատկություններից է տհաճ հոտերից ազատումը: Այն կարող եք նույնիսկ օգտագործել կոշիկի հոտը վերացնելու համար: Ուղղակի դրեք օգտագործված թեյի փաթեթը չոր վիճակում կոշիկի մեջ, մտցրեք ինչև խորքը ու թողեք ամբողջ գիշեր: 2. Թարմության պահապան Թեյի փաթեթը դնելով պահարանի կամ սառնարանի մեջ, այնտեղ կպահպանեք թարմությունը և կազատվեք տհաճ հոտերից: 3. Մաքրիչ հատկություն Եթե աման լվանալու հեղուկը վերջացել է, ապա կարիք չկա շտապելու խանութ: Ուղղակի պետք է արդեն օգտագործված թեյի փաթեթները լցնել լիքը լվացարանի մեջ: Քիչ ժամանակ հետո ամանները հեշտությամբ կմաքրվեն: