Պատմությանը հայտնի ամենասառնասիրտ մարդասպանի տխուր ու սարսափելի պատմությունը
ՖՈՏՈԿյանքի վերջում Կարլ Պանցրամը հպարտությամբ խոստովանեց իր մեղքը 21 սպանությունների մեջ, որոնցից ավելի քան 100-ը՝ զուգորդված սեռական ոտնձգություններով։ Նա հեղինակ էր նաև հազարավոր գողությունների ու հրդեհումների։ Սա էլ դեռ բավական չէ. նրա բառերն է՛լ ավելի են սարսափեցնում. «Այս բոլոր բաների համար ես ոչ մի գրամ չեմ զղջում»։
Կրիմինոլոգները Կարլ Պանցրամի սադիստական պահվածքը մեկնաբանում են նրա դժբախտ մանկությամբ։ Պանցրամը ծնվել է 1891 թվականին, Մինեսոտայում։ Պանցրամի հայրը լքել է ընտանիքը, երբ երեխան դեռ փոքրիկ տղա էր, իսկ 12 տարեկանում Պանցրամն արել է իր առաջին կողոպուտը. հարևանից գողացել է թխվածք, խնձորներ ու մի հրացան։
Պանցրամի առաջին գողությունը նրան տարավ Մինեսոտայի պետական պատժիչ դպրոց, որտեղ նա ծեծվել, բռնաբարվել ու տանջանքների է ենթարկվել դպրոցի անձնակազմի կողմից։ Դեռահաս տարիքում նա ազատ է արձակվել դպրոցից, իսկ շատ չանցած՝ փախել տանից։
Պանցրամը տեղից տեղ էր գնում՝ թաքնվելով գնացքների մեջ, իսկ ճանապարհորդություններից մեկի ընթացքում վագոններից մեկում նա խմբակային բռնաբարության ենթարկվեց թափառաշրջիկների խմբի կողմից։
Պանցրամը շարունակում էր գնալ գնացքներով՝ այրելով շինություններ ու կատարելով գողություններ։ Իրականում գողությունն էր, որ նրա գլխին ևս մի փորձանք բերեց 1908 թվականին։ Նա մեղավոր ճանաչվեց ու ընկավ պատժիչ բանտ։ Ազատ արձակվելուն պես Պանցրամը միանգամից վերադարձավ իր սև գործին, որի համար բազմիցս ձերբակալվել ու դատապարտվել է։ Նա այնպիսի գող չէր, որ խուսափեր պատժից։
1915 թվականին Կարլ Պանցրամը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման Օրեգոնում։ Նա կրկին ձերբակալվել էր գողության համար։ Օրեգոնի քրեակատարողական հիմնարկի պահակները միանգամից վատ տրամադրվեցին Պանցրամի նկատմամբ (քանի որ նա հրաժարվել էր համագործակցել) ու նրա կյանքն իսկական դժոխքի վերածեցին։ Նրանք շարունակ ծեծում էին նրան, կախում ու մեկուսարան տանում։ Մեկուսարանում Պանցրամը միայն ցեց էր ուտում։
Օրեգոնի քրեակատարողական հիմնարկում բանտարկության առաջին տարվա ընթացքում Պանցրամը բանտարկյալներից մեկին՝ Օտտո Հուքերին, օգնեց փախչել։ Ճանապարհին Հուքերը սպանեց քրեակատարողական հիմնարկի պետին՝ Պանցրամին դարձնելով մեղսակից։
Պանցրամը որոշեց փախչել 1917 թվականին, բայց նրան բռնեցին ու ետ բերեցին բանտ։ Սակայն 1918-ին Պանցրամը ևս մեկ անգամ դիմեց փախուստի։
1920 թվականին Պանցրամը Ակիսկա անունով յախտա գնեց։ Այդ նույն տարում նա սկսեց հարբած ամերկացի զինվորներին բարերից բերել իր յախտա, որտեղ էլ բռնաբարում, սպանում էր նրանց, այնուհետև նրանց թաղում Ատլանտյան օվկիանոսի ափին։
Ակիսկան սուզվեց, իսկ Պանցրամը որոշեց ուղևորվել Աֆրիկա։ Նա հասավ Անգոլա, որտեղ բռնաբարեց ու սպանեց մի երիտասարդ տղայի։ Այս պատահարի մասին նա ավելի ուշ գրել է. «Նրա ուղեղն ականջներով դուրս էր գալիս, երբ լքեցի նրան. դրանից ավելի մեռած նա չէր կարող լինել»։
Բայց Պանցրամը դեռ բավարարված չէր. նա ավելի շատ մահ էր ուզում, ավելի շատ ավիրում, ավելի շատ արյուն։ Մի քանի օր անց նա սպանեց տեղի 6 գիդի, ովքեր նրան պետք է տանեին կոկորդիլոս որսալու արշավի։ Կոկորդիլոսները հաճույքով խժռեցին նրանց մարմինները։
Մոտավորապես մեկ տարի անց Կարլ Պանցրամը հոգնեց Աֆրիկայից ու որոշեց տեղափոխվել։ Նրա հաջորդ ուղղությունը Լիսաբոնն էր։ Այնուամենայնիվ, պարզվեց, որ Պորտուգալիայի ոստիկանությունը Պանցրամին էր փնտրում՝ տեղյակ լինելով Աֆրիկայում նրա մարդասպանությունների մասին։ Զգալով ծուղակը՝ Պանցրամը որոշեց վերադառնալ Ամերիկա։
Վերադառնալով Ամերիկա՝ Պանցրամը շարունակեց երիտասարդ տղամարդկանց բռնաբարություններն ու սպանությունները։ Նա այնքան ուժեղ էր, որ երիտասարդ տղամարդիկ չէին կարողանում դիմադրել նրան, նույնսիկ ուժեղ ու մեծ տղամարդիկ չէին կարողանում դուրս պրծնել նրա ձեռքից։
1928 թվականին նա կրկին ձերբակալվեց գողության համար ու ընկավ քրեակատարողական հիմնարկ։ Կարլ Պանցրամին դատապարտեցին 25 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նա խոստովանեց 2 երիտասարդ տղաների սպանությունը։
Կարլ Պանցրամն ատում էր բանտերը։ Նա փորձեց փախչել, բայց անօգուտ։ Պահակները բռնեցին նրան ու այնքան ծեծեցին, մինչև կորցնի գիտակցությունը։ Մեկ տարի անց Պանցրամը սպանեց լվացքատան աշխատողին՝ երկաթե ձողով ծեծելով նրան։ Այդ ժամանակ էր, որ Կարլ Պանցրամը դատապարտվեց մահվան։
Մահվան դատապարտումը կարծես Պանցրամի երազանքը լիներ, որն իրականացավ։ Երբ մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստները փորձում էին հանդես գալ նրա օգտին, նա պարզապես ուզում էր սպանել նրանց։
Այնուամենայնիվ, այս մարդուն հաջողվեց ընկեր ձեռք բերել։ Մինչ նա պատրաստվում էր մահվան, Հենրի Լեսսեր անունով պահակը խղճաց նրան ու մի դոլար տվեց՝ ծխախոտ գնելու համար, և այսպես այս երկուսն ընկերացան։
Լեսսերը շուտով Պանցրամին գրելու հարմարանքներ տվեց՝ համոզելով, որ գրի իր կյանքի պատմությունը։ Պանցրամն այդպես էլ արեց՝ չտարածելով իր սպանությունների ոչ մի դաժան մանրամասն։ Լեսսերը հրապարակեց Պանցրամի պատմությունները, թեև միայն 1970 թվականին։ Մարդասպանի խոստովանությունները չափից դուրս զարհուրելի էին որոշ մարդկանց համար։
Կարլ Պանցրամն ընդամենը մեկ տարի ուներ իր կյանքի պատմությունը գրելու համար։ Նրան կախեցին 1930 թվականին։ Ուզո՞ւմ եք իմանալ նրա վերջին խոսքերը կախաղան բարձրանալուց առաջ.
- Շտապի՛ր, դու՝ ապուշ, ես տասնյակ մարդկանց կարող էի սպանել, մինչ դու տեղիցդ կշարժվեիր։