Ո՞ր աղջիկներն ունեն ամուսնանալու ամենամեծ շանսերը
ՖՈՏՈԲոլոր տղամարդիկ գիտեն. բոլոր աղջիկները 15 տարեկանից ցանկանում են ամուսնանալ: Բայց ոմանք ամուսնանում են 18 տարեկանում, ոմանք էլ անգամ 30-ից հետո չեմ կարողանում ամուսնանալ: Ինչու՞: Բա՞խտ, ճակատագի՞ր: Ավելի շուտ դա կախված է կնոջ տեսակից:
Սկզբից ամուսնանում են «գորշ մկնիկները»
Հիշեք ձեր հասակակիցներին, ովքեր դպրոցից անմիջապես հետո ամուսնացել են: Ինչո՞վ էին իրենք տարբերվում: Չե՞ս հիշում: Չես էլ հիշի: Քանի որ նրանք գորշ մկնիկներ էին և ոչնչով առանձնապես չէին առանձնանում: Եվ իսկապես, խելացի կինը 18 տարեկանում չի ամուսնանում:
Այն, որ բազմաթիվ տղամարդիկ հենց նման կանանց են ընտրում, գաղտնիք չի: Չէ՞ որ նման կանանց հետ շատ հեշտ է ապրել. համեղ պատրաստում են, սկանդալներ չեն անում, իսկ դավաճանության մասին խոսք անգամ գնալ չի կարող: Իհարկե, «մարմանդ գետից է պետք վախենալ», բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է:
Եթե գորշ մկնիկ չեք, մի մտածեք, որ ամուսնական կյանքի վրա խաչ եք քաշել: Բոլոր տղամարդիկ չեն խաբնվում մկնիկներին:
Գորշ մկնիկներից հետո ամուսնանում են «որսորդ-աղջիկները»
Նման կանայք վտանգավոր են տղամարդկանց համար: Բայց նրանք նույնքան էլ անվտանգ են: Լավ խարիզմայի դեպքում տղամարդուց բան չի գնում նման կնոջը գայթակղել: Պետք է պարզապես լավ զոհի դեր խաղալ:
Երրորդ տեսակը «թեթևամիտ կանայք» են
Ամենից հաճախ դրանք նախկին «որսորդ-աղջիկներն» են, ովքեր չեն պահել իրենց դիրքերն ու ներքև են սահել: Նման կանայք շատ դժվարությամբ են ամուսնանում, բայց ի՞նչ արած. իրենք են ընտրում իրենց ճակատագիրը: Իհարկե «թեթևամիտ կնոջ» սեքսուալ կյանքը շատ վառ է: Նրա ամեն նոր զուգընկերը նոր կրակ է բերում, բայց տարիքի հետ զուգընկերների քանակը պակասում է, իսկ կյանքը զրկվում է գույներից: Նման կանանց հետ հիմնականում չեն ամուսնանում:
Ո՞ր կանանց հետ են ուզում տղամարդիկ ամուսնանալ
Մի ձգտեք լինել չափազանց ակտիվ և ազատամիտ: Լավագույնը խորհրդավոր և օրիգինալ լինելն է: Նման կանայք միշտ հետաքրքրում են տղամարդկանց: Հիշեք` որքան խորհրդավոր լինեք, այնքան մեծ ուշադրության կարժանանաք: