Ահա, թե ինչպես են թաքցնում իրենց հույզերը Կենդանակերպի տարբեր նշանները
ՖՈՏՈՆերկայացնում ենք՝ ինչպես են թաքցնում իրենց հույզերը Կենդանակերպի տարբեր նշանները:
1. Խոյ
Դուք համարձակորեն պնդում եք ձեր դիրքորոշման հարցում, հույզերը չեք թաքցնում՝ պայմանով, որ այդպիսով չի պարզվի ձեր թուլությունը: Երբ ինչ-որ բանից տխուր եք, կարող եք զայրանալ, հունից դուրս գալ: Երբ որև մեկը վիրավորում է ձեր զգացմունքները, ցույց չեք տալիս ձեր վիրավորանքը:
2. Ցուլ
Հակված եք մանրամասնորեն թաքցնելու ձեր ապրումները, մինչև ձեզ շատ վատ զգաք և այլևս չկարողանաք դիմանալ: Ձեզ դուր չի գալիս չափից շատ ուշադրություն հատկացնել ինքնավերլուծությանը, թողնում եք, որ ամեն ինչ իր հունով գնա:
Դուք հոգին թեթևացնելու համար չեք բացում զգացմունքներն ուրիշների առաջ:
3. Երկվորյակ
Երբեք ձեր զգացմունքներն ուրիշներից չեք թաքցնում: Եթե չեք կարողանում արտահայտել ամենը, ինչ հասունացած է, փակվում եք ձեր մեջ և ընկնում եք ընկճախտի մեջ:
4. Խեցգետին
Հաճախ չգիտեք՝ ինչպես հաղթահարել ճնշող հույզերը: Երբ տխուր եք, ծայրահեղությունների մեջ եք ընկնում. կա՛մ չափից շատ եք ձեր ընկերակցությունը պարտադրում մարդկանց, կա՛մ որոշ ժամանակով հեռանում եք բոլորից:
Ձեզ դուր է գալիս, երբ ձեզ գրկում են տխրության պահին:
5. Առյուծ
Շատ կրքոտ եք ու երբեք չեք թաքցնում ձեր զգացմունքները: Երբեմն ապրումները ձեզ այնքան են ճնշում, որ շրջապատողների համար դժվար է դառնում ձեզնից գլուխ հանելը: Երբեմն ձեզ հուզում են միայն սեփական զգացմունքները և ապրումները: Սովորաբար ուզում եք հնարավորինս լավ լինի ուրիշների համար, բայց ստացվում է ինչպես միշտ:
6. Կույս
Պրագմատիկ եք, շատ հազվադեպ եք արտահայտում հույզերը: Երբ տխուր եք, նախընտրում եք թաքնվել ստվերում:
Աշխատում եք հնարավորինս արագ տիրապետել հույզերը՝ խնդրի լուծումը գտնելու համար: Չափից շատ չեք կենտրոնանում զգացմունքների վրա, նախընտրում եք առաջ շարժվել, արագ ազատվում եք ցավոտ զգացմունքներից:
7. Կշեռք
Ձեր նպատակը հավասարակշռություն պահպանելն է: Հախաճ նախընտրում եք լռել ձեր զգացմունքների մասին, թաքցնել ապրումները՝ մտերիմներին չտխրեցնելու համար: Բայց եթե ձեզ պաշարած ապրումները դուրս գան, դա ավելի կվնասի ձեր շրջապատին:
8. Կարիճ
Ձեր տրամադրությունը հաճախ է փոխվում, ոչ միշտ եք կարողանում զսպել ձեր զգացմունքները: Ձեր հոգում կարող է հույզերի փոթորիկ լինել, որը կարող է ամեն ինչ տապալել իր ճանապարհին:
Այդպիսի պահերին ավելի լավ է՝ ձեզ չդիպչել և ոչ մի կերպ պրովոկացիայի չենթարկել:
9. Աղեղնավոր
Կրքոտ եք, բայց չեք սիրում ցույց տալ ձեր զգացմունքները: Հանգստության դիմակի տակ կարող եք թաքցնել մեծ տխրություն կամ ընկճախտ: Եթե ձեզ վիրավորեն կամ զայրացնեն, կպայթեք, բայց ավելի ուշ կփորձեք շտկել իրավիճակը:
10. Այծեղջյուր
Հակված եք վերլուծության, պրակտիկ եք: Ձեզ կարելի է սառն անվանել, քանի որ չեք սիրում չափազանց բուռն կերպով արտահայտել ձեր հույզերը, ճնշում եք դրանք:
Ձեզ հետ պետք է զգույշ լինել. զգացմունքները, որոնք փորձում եք թացնել, կարող են դուրս ժայթքել:
11. Ջրհոս
Չգիտեք՝ ինչպես արտահայտել ձեր հույզերը:
Դուք փորձում եք շեղվել ձեր իրական զգացմունքներից, բայց անհաջողության եք մատնվում: Մեծամասամբ երբ տխուր եք, աշխատում եք ժամանակ անցկացնել ընկերների շրջապատում:
12. Ձուկ
Սիրում եք երազել, բայց երբեմն չափից շատ եք տարվում դրանով: Ձեզ պետք է մարդկանց մեջ դուրս գալ կամ որևէ բանով զբաղվել ձեր երազներից շեղվելու համար:
Ընկճախտը, տխրությունը, տագնապը, հիասթափությունը հաճախ գերակայում են ձեր զգայուն բնույթին: Այդ դեպքում ձեր զգացմունքներն արտահայտում եք արվեստում կամ այլ առողջ միջոցներով: