Թուրքմենական հատուկ ծառայությունները կանխել են Բաքու ուղևորվող լաստանավի վրա պատրաստվող ահաբեկչությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕգոստոսի 28-ին Թուրքմենբաշի քաղաքի նավահանգստում Թուրքմենստանի հատուկ ծառայություններն ահաբեկչություն են կանխել: Ահաբեկչության պատրաստման համար կասկածվում են Թուրքմենստանի քաղաքացի երկու եղբայրներ: Այդ մասին հայտնում է «Хроники Туркменистана»-ն՝ վկայակոչելով աղբյուրների:
Նրանք փորձել են պայթուցիկ անցկացնել Թուրքմենբաշի և Բաքու քաղաքների միջև նավարկող «Բախտիյար» ուղևորաբեռնատար լաստանավ:
Եղբայրները տարբեր տեղերի տոմսեր են ունեցել և պատրաստվում էին առանձին-առանձին անցկացնել պայթուցիկ նյութերը և ռումբը հավաքել արդեն լաստանավի վրա: Պայթյունը պետք է տեղի ունենար թուրքմենական տարածքային ջրերում:
Լաստանավն այդ օրը տեղափոխելու էր մոտ 170 ուղևոր և տասնյակ ավտոմեքենաներ, ներառյալ՝ իրենց անձնակազմերով թուրքական ընկերությունների բեռնատար ավտոմեքենաներ:
Լրատվամիջոցի աղբյուրները ենթադրում են, որ ահաբեկչության նախապատրաստաման մասին հատուկ ծառայություններին նախապես է հայտնի եղել: