Անգլիայում նույն ընտանիքի անդամներին դատապարտել են ստրկատիրության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնգլիայի հյուսիս- արեւելքում նույն ընտանիքի անդամներին դատապարտել են երկարատեւ ազատազրկման այն գործողությունների համար, որը դատարանը համարել է հավասարազոր սրտրկատիրությանը, հայտնում է BBC-ն։
Քննության ընթացքում պարզվել է, որ Ռունի ընտանիքի անդամները աշխատողներին պահել են առանց ջրի ու զուգարանների, ծաղրել նրանց ու ծեծել։
Այդ գործով անցնում էին ընտանիքի հայրն ու Ռունի ընտանիքի եւս 10 անդամներ, բոլորն էլ մեղավոր են ճանաչվել։ Ընտանիքի հայրը 10 տարով է ազատազրկվել, նրա 30-ամյա որդիները՝ 15-ական, մյուս չորս անդամները ստացել են 5-10 տարվա ազատազրկում։
Մարտին Ռունի ավագը ղեկավարում էր այն ընկերությունը, որը զբաղվում էր մասնավոր տների առջեւ բետոնե հարթակների շինարարությամբ ու նորոգումով ։ Նրա ընտանիքի անդամները նույնպես ղեկավարում էին այդ բիզնեսն ու մասնակցել են բանվորների ահաբեկումներին ու ծեծին։