Լեդի Գագան ուժեղ ցավերի պատճառով հոսպիտալացվել է
ՖՈՏՈԱմերիկյան երգչուհի Լեդի Գագան Twitter-ի իր էջում հայտնել է, որ չի կարողանա հանդես գալ Ռիո դե Ժանեյրոյում Rock in Rio երաժշտական փառատոնին, քանի որ հոսպիտալացվել է ուժեղ ցավերի պատճառով:
«Բրազիլիա, ես շատ եմ ցավում, որ ինձ այնքան էլ լավ չեմ զգում, որպեսզի կարողանամ գալ Rock in Rio-ին: Ես պատրաստ եմ ձեզ համար ամեն ինչի, բայց այժմ ես պետք է հոգ տանեմ իմ առողջության մասին… Ես ձեզանից ներողություն և ըմբռնում եմ խնդրում, խոստանում եմ, որ շուտով կվերադառնամ և ելույթ կունենամ ձեզ համար»,- գրել է երգչուհին:
Նրա խոսքով՝ նա տեղափոխվել է հիվանդանոց ազդրի շրջանում ցավերի պատճառով:
«Դա պարզապես ցավ չէ ազդրի շրջանում կամ հոգնածություն շրջագայությունից, դա շատ ուժեղ ցավ է: Ես այժմ ամենալավ բժիշկների ձեռքում եմ»,- հայտարարել է Լեդի Գագան: