«Հոսե»-ն կրկին հասնում է փոթորկի աստիճանի և մոտենում է Նյու Ջերսի նահանգին
ՖՈՏՈ«Հոսե»-ն նորից ուժեղացել է՝ հասնելով փոթորկի աստիճանի: Այս պահին քամու արագությունը հասնում է ժամում 120 կմ-ի: Հինգշաբթի «Հոսե»-ն թուլացել էր՝ մինչև արևադարձային քամու աստիճան:
ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի տվյալներով՝ փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմուտք և, կանխատեսումների համաձայն, երկուշաբթիից չորեքշաբթի կմոտենա Նյու Ջերսի նահանգին:
Այս պահին «Հոսե»-ն շարժվում է 16 կմ/ժամ արագությամբ: