Հայ աստղեր, որոնք չեն վախենում լուսանկար հրապարակել առանց դիմահարդարման
ՖՈՏՈblognews.am-ը գրում է.
Հայտնի մարդիկ անընդհատ ուշադրության կենտրոնում են, ու դա պարտավորեցնող է: Նրանք միշտ ստիպված են լինել հարդարված ու անթերի: Նրանցից շատերը, սակայն, խուսափում են հանրությանն ու երկրպագուներին ներկայանալ առանց շպարի ու առօրյա հագուստով: Վերջին շրջանում աստղերի մոտ, կարելի է ասել, տենդենց է նկատվում ցուցադրել իրենց no make up կերպարները՝ ապացուցելով, որ իրենք էլ սովորական մարդիկ են, որոնք ևս ցանկանում են երբեմն զերծ մնալ շքեղ շպարից:
Սիրուշո
Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ Սիրուշոն հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ եւ հմայիչ երգչուհիներից է: Նա երբեք չի խուսափել երկրպագուներին ցուցադրել նաեւ իր no make up կերպարները: Սիրուշոն այդ քայլով կարծես ուզում է ասել, որ արտաքինի հետ կապված թաքցնելու ոչինչ չունի:
Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այն քիչ համարձակ հայուհիներից է, որ առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակում՝ ի ցույց դնելով իր իրական գեղեցկությունը:
Իվետա Մուկուչյան
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նույնիսկ առանց դիմահարդարման փայլուն տեսք ունի:
Ժաննա Բուտուլյան
Դերասանուհին իր միկրոբլոգում հաճախ է լուսանկարներ հրապարակում առանց դիմահարդարման: Արդարության համար պետք է նշել, որ դերասանուհին քիչ է շպարվում:
Եվա Ռիվաս
Հայազգի երգչուհի Եվա Ռիվասն Ինստագրամի իր էջում հաճախ է լուսանկարներ տեղադրում առանց դիմահարդարման: Պետք է նկատել, որ երգչուհին այս կերպարով գրեթե անճանաչելի է:
Լիլիթ Հովհաննիսյան
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով գնալով ավելի է նմանվում Բարբի տիկնիկի եւ առանց դիմահարդարման երբեք չի ներկայանում երկրպագուներին, երբեմն հաճելիորեն զարմացնում է նրանց՝ հրապարակելով առանց make-up-ի նկարներ:
Սիլվա Հակոբյան
Երգչուհի Սիլվա Հակոբյանը ևս հաճախ է ներկայանում իր բնական գեղեցկությամբ: Արդարաության համար պետք է նշել, որ երգչուհին այն քչերից է, ովքեր, առհասարակ, շպարի հարցում զուսպ են:
Լիլիթ Կարապետյան
Երգչուհին այս լուսանկարում, մեղմ ասած, լավ տեսք չունի։
Դիանա Մալենկո
Հաղորդավարուհին ևս հաճախ է ի ցույց դնում իր էկզոտիկ գեղեցկությունը՝ միկրոբլոգում հրապարակելով առանց դիմահարդարման լուսանկարներ: Համաձայնեք՝ պարզությունն ամենագեղեցիկն է: