Աղջիկնե՛ր, 10 բան, որոնց տղամարդիկ ուշադրություն են դարձնում
ՖՈՏՈՄեզ հաճախ թվում է, թե մենք գիտենք, թե ինչի վրա են տղամարդիկ ուշադրություն դարձնում: Սակայն որոշ բաներ մենք անտեսում ենք, իսկ այ նրանք՝ ոչ:
#1 Որքան շատ եք դուք ուտում
Այո՛, որքան շատ եք ուտում և ինչպես եք դա անում: Հարցն այն չէ, որ նա անհանգստանում է, թե դուք շատակեր եք, պարզապես նա ուզում է իրականությունն իմանալ:
#2 Որքան շատ դիմահարդարում եք դուք կրում
Հիմնականում տղամարդիկ սիրում են քիչ դիմահարդարում, քանի որ այսպես նրանք մոտավոր պատկերացնում են, թե ինչպիսին եք առանց դիմահարդարման: Բնական է, որ նա չի ցանկանում շոկ ապրել քո արտաքին տեսքից՝ քեզ առանց դիմահարդարման տեսնելով:
#3 Ինչ եք ըմպում
Ինչ եք խմում, խմում եք ալկոհոլ առհասարակ, թե ոչ, և որքան շատ. սրանք հարցեր են, որ նրանց հուզում են:
#4 Ձեր հագուստի գույները
Ոչ բոլոր տղամարդիկ են սրա վրա ուշադրություն դարձնում, սակայն կան և այդպիսիները: Իրականում այն գույները, որ մենք նախընտրում ենք, շատ բան են պատմում մեր ներաշխարհի մասին:
#5 Ձեր հոբբին
Սա շատ կարևոր է: Եթե դուք չունեք հետաքրքրություններ, ապա դուք նրա համար ձանձրալի կլինեք:
#6 Ձեր ժպիտը
Ինչպես եք ժպտում, երբ, ինչի վրա, անկեղծ եք ժպտում, թե ձևական. այս ամենը նրանք նկատում են:
#7 Ձեր միմիկան
Միմիկան շատ ավելի խոսուն է, քան այն, թե ինչ են մենք ասում, քանի որ միմիկան բնական երևույթ է և հիմնականում մենք այն չենք կարողանում կառավարել:
#8 Ձեր տարօրինակությունները
Բոլորն էլ ունեն իրենց տարօրինակությունները, և շատ կարևոր է գտնել մեկին, ում տարօրինակությունները կհամապատասխանեն ձերին և ում տարօրինակություններին դուք կարող եք հարմարվել:
#9 Ինչ եք դուք լսում
Մեր օրերում անհնար է պատկերացնել մեկին, ով առհասարակ ոչ մի երաժշտություն չի լսում: Բոլորս էլ ունենք մեր նախընտրած ժանրը և սիրելի երգերը, ուստի ցանկանում ենք մեր կողքին տեսնել մեկին, ում ճաշակը համապատասխանում է մերին:
#10 Ինչն է ձեզ անհանգստացնում, իսկ ինչը՝ երջանկացնում
Նրա համար կարևոր է, թե ինչին եք դուք ուշադրություն դարձնում, ինչի վրա եք կենտրոնանում, ինչից եք նյարդայնանում, իսկ ինչից՝ ուրախանում: Պետք չէ սա թաքցնել, թող իմանա: