Տաբուներ`անկողնում. ինչից է փչանում սեռական հարաբերությունների որակը
ՖՈՏՈԻրականում շատ ավելի էական բաներ են կախված մեր սեռական հարաբերությունների որակից, քան մենք պատկերացնում ենք: Դա կարող է անմիջապես ազդել մեր տրամադրության, տրամադրվածության, հարաբերությունների և նույնիսկ զգացմունքների վրա: Այսպիսով, անկողնում չպետք է…
Մինչև վերջ անկեղծ լինել
Հիանալի սեքս, կիրք և սիրահարվածություն ունենալու դեպքում թվում է, թե ոչինչ չի կարող խոչընդոտել մեր իդեալական հարաբերությունները: Հենց այդ պատճառով էլ զուգընկերները, սեռական ակտից հետո, պառկած նայում են առաստաղին և սկսում միմյանց հարցնել նախկին նախասիրությունների մասին: Չարժի այդպիսի բան անել, քանի որ հետո Ձեր տված անկեղծ ինֆորմացիան կօգտագործվի յուրաքանչյուր, նույնիսկ ամենաչնչին խանդի տեսարանի ժամանակ: Երբեք մի հարցրեք տղամարդուն նրա սիրուհիների մասին և ինքներդ էլ լռեք Ձեր տղամարդկանց մասին:
Հպարտանալ նախկին սիրեկաններով
Թվում է, թե տրամաբանական է, որ մեր արժեքը բարձրացնելու, ինքնավստահությունը ամրապնդելու համար մեզ մոտ ցանկություն է առաջանում պատմել մեր նախկին տղամարդկանց, երկրպագուների մասին: Հատկապես մի թվարկեք նրանց և մի հպարտացեք նրանց քանակով: Տղամարդիկ սիրում են լինել միակը և ամենալավը, այլ ոչ թե 25-րդը: Եթե նա համառորեն հարցնում է Ձեր նախկիններից, ասացեք, որ ընդամենը մեկ լուրջ սիրավեպ եք ունեցել:
Նախկիններին փնովել
Սովորություն մի դարձրեք չարախոսել Ձեր նախկինների մասին Ձեր զուգընկերոջ մոտ: Նա հաստատ կմտածի, որ իր ետևից Դուք նույնն եք ասելու, կամ որ Ձեզնով միայն աննորմալ տղամարդիկ են հետաքրքրվում:
Ծիծաղել անկողնում առանց պատճառի
Նա կարող է մտածել, որ Դուք չեք հավանում իր կազմվածքը կամ այդքան էլ գոհ չեք նրա սեռական ունակություններից: Եթե ուզում եք ծիծաղել, քանի որ երջանիկ եք կամ պարզապես բարձր տրամադրություն ունեք, հիշեք որևէ անեկդոտ կամ ծիծաղելի դեպք, պատմեք նրան, և միասին ծիծաղեք:
Սեքս-գուրու ձևանալ
Ձեր սեքսուալ գաղափարներն իրագործելիս նախ համոզված եղեք, որ դա ծիծաղելի չի թվա Ձեր զուգընկերոջը: Պետք չէ պոռնոաստղ ձևանալ. տղամարդիկ հազվադեպ են ցանկանում նրանց: Մի փորձեք կրկնել նաև մեծերի համար նախատեսված ֆիլմերի սյուժեները, տղամարդը կարող է հիասթափվել կամ պարզապես ծիծաղել Ձեր արարքներից:
Տարվել սեքս-խաղալիքներով
Նման էքսպերիմենտը խորհուրդ չի տրվում անել առանց զուգընկերոջ նախապես համաձայնության: Նա կարող է մտածել, որ չի կարողանում բավարարել Ձեզ, և Դուք հետաքրքրություն եք փնտրում: Շատ տղամարդիկ կարծում են, որ սեքս-խաղալիքներով բավարարվում են այլասերված կանայք: Այդպիսով կցածրացնեք և տղամարդու ինքնավստահությունը, և ինքներդ Ձեր պատիվը նրա աչքում:
Ֆիզիկական ուժ գործադրել
Մի ճանկռեք, մի կծոտեք, համբույրի հետքեր մի թողեք նրա մարմնին., չէ որ դրանք միայն էկրանից են սեքսուալ, իսկ իրականում' հակառակը: Քերծվածքներն ու կապտուկները կարող են տեսնել կոլեգաները, ընտանիքի անդամները, ընկերները: Դա կարող է դուր չգալ Ձեր զուգընկերոջը:
Լռել
Կինը, ով ոչ մի էմոցիա ցույց չի տալիս, տղամարդու համար դառնում է անհետաքրքիր, անգամ եթե նա ամենագեղեցիկն է:Եթե նրան չի հաջողվում Ձեզ օրգազմի հասցնել, չի նշանակում որ պետք է արհեստականորեն գոռալ կամ կրքեր ցույց տալ: Սակայն սեքսի ընթացքում հոգոցները պետք է ամեն դեպքում առկա լինեն: Հակառակ դեպքում տղամարդը կորցնում է ինքն իր հանդեպ հավատը, և դա վատ կանդրադառնա Ձեր սեռական հարաբերությունների վրա:
Քննարկել առկա խնդիրները
Ոչ մի դեպքում անկողին մի բերեք Ձեր կենցաղային խնդիրները, կոնֆլիկտները: Անկողինը երկուսի համար է նախատեսված, որտեղ ավելորդ տեղ չկա ընկերների և կոլեգաների հետ խնդիրները քննարկելու համար:
Վատ բուրել
Վատ բույրը կարող է ընդմիշտ խլել նրա ցանկությունը Ձեզ հետ սիրով զբաղվելու: Հենց բույրն է մարդու հանդեպ համակրանք առաջացնող գործոններից մեկը: Անպայման սեքսից առաջ լոգանք ընդունեք, շատ մի օգտագործեք օծանելիք: Հիշեք' տղամարդիկ սիրում են կնոջ բնական բույրը: