Դիանա Գրիգորյանը` երեխաների ԱՄՆ քաղաքացիություն ստանալու և Հայաստանից հեռանալու լուրերի մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր` «Նռան հատիկ» հեռուստասերիալը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Խոսակցություններ տարածվեցին, որ նախագծի ղեկավարը լքում է նախագիծը, ավելի ուշ նա ասաց, որ շարունակում է աշխատել «Նռան հատիկում», սակայն խոսակցությունները, որ նա պատրաստվում է հեռանալ ոչ միայն «Նռան հատիկից», այլև Հայաստանից չեն դադարում։
Մեր նախորդ զրույցում Դիանան ասել էր, որ իր երեխաները` Ալլան և Շառլը, ԱՄՆ քաղաքացի են, սա ենթադրությունների տեղիք է տվել, որ նա պատրաստվում է տեղափոխվել ԱՄՆ։
Tert.am Life–ը պրոդյուսեր հետ խոսել է ոչ միայն նոր նախագծի, այլև ԱՄՆ տեղափոխվելու մտադրության, երեխաների ապագայի հետ կապված ծրագրերի և ամուսնու մասին։
–Դիանա, մարդիկ շարունակում են քննարկել, որ հեռացել եք «Նռան հատիկ» նախագծից և աշխատանքները շարունակվում են առանց Ձեզ։ Գիտեմ, որ ամեն օր նկարահանման հրապարակում եք ու շարունակում եք աշխատել։Այնուամենայնիվ, հեռանալու մտադրություն ունե՞ք։
-Չգիտեմ որտեղից տարածվեցին այդ լուրերը։ Այն, որ շատ կուզեի սերիալային աշխատանքը թողնել և այլ գործունեություն ծավալել, փաստ է։ Հիմա աշխատում եմ գեղարվեստական ֆիլմի սցենարի վրա, որը շատ եմ ուզում ավարտին հասցնել, բայց չեմ կարողանում, քանի որ սերիալները հաջորդում են մեկը մյուսին և շնչելու ժամանակ չի մնում։ Քանի որ սերիալից սերիալ ընդմիջում չեմ ունենում, չեմ կարողանում իրականացնել իմ ցանկությունը։ Չեմ կարողանում համատեղել ոչ առաջարկվող պաշտոնի, ոչ էլ գեղարվեստական ֆիլմի նկարահանումների հետ։
«Առաջնորդներից» հետո կարողացանք միայն 25 մասանոց սերիալի սցենար գրել, որից անմիջապես հետո առանց հանգստի անցանք «Նռան հատիկի» աշխատանքներին։ Քանի որ այն Արմենիա TV–ի միակ սերիալն է, պետք է հնարավորինս որակյալ մատուցենք։
Սերիալը տաժանակիր աշխատանք է բոլորի համար` գրողի, դերասանի, պրոդյուսերի, տնօրենի, ադմինիստրատորի։ Ես չեմ վախենում այս խոսքից։ Ամեն խումբ չէ, որ կարող է սերիալ նկարահանել, ամեն դերասան չէ, որ կարող է սերիալում նկարահանվել, որովհետև սերիալում պետք են ճկուն դերասաններ, որոնք իրենց խաղով կկարողանան ամեն օր հետաքրքրություն առաջացնել հեռուստադիտողների մոտ։ Սյուժեն, խաղը, նկարահանումը, մոնտաժը, մատուցումը պետք է այնքան հետաքրքիր լինեն, որ մարդիկ ցանկանան ամեն օր նայել։
–Կարելի՞ է ենթադրել, որ հոգնել եք սերիալային աշխատանքից։
–Ես իմ աշխատանքից երբեք չեմ հոգնում, որովհետև, միևնույն է, դու քո ստեղծագործական պրոցեսի մեջ ես։ Սերիալում միայն չես ստեղծագործում, նաև հաշվարկ ես անում, կազմակերպում ես, տնօրինում ես։ Ուրիշ բան, եթե միայն ստեղծագործեիր, միայն ղեկավարեիր կամ միայն նկարահանվեիր։ Երբ այդ ամենը համատեղ ես անում, շատ բարդ է։ Առաջանում է հոգնածության և չհասցնելու խնդիր։ Նույնիսկ այդ դեպքում աշխատանքային պրոցեսից չեմ հոգնում, ազատ մնալուց եմ հոգնում։
Մարդկանց մոտ այն կարծրատիպն է, որ ես խենթանում եմ երկար սերիալների համար, ուզում եմ հասկանան, որ այդպես չէ։ Ես շատ կուզեմ երբեմն ընդմիջումներ ունենալ, որպեսզի կարողանամ նաև 25 մասանոց սերիալներ, գեղարվեստական ֆիլմեր նկարահանել։ Սակայն երկար սերիալը լավ է այնքանով, որ կարողանում ես և՛ հեռուստադիտողներին զբաղեցնել, և՛ երկարտև աշխատանքով ապահովել մասնագետներին։
–Դինաա, խոսակցություններ կան, որ ձեզ նոր պաշտոն են առաջարկել։ Ինքներդ էլ հպանցիկ խոսեցիք այդ մասին։ Ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը։
–Այդ մասին փակագծեր բացել չեմ ցանկանում (ժպտում է)։
Շարունակությունը՝ այստեղ.