Երբ տխրում են կենդանակերպի տարբեր նշաններ...
ՖՈՏՈԽոյ
Խոյերը տանել չեն կարողանում այն, երբ ֆիզիկապես լավ չեն զգում կամ վնասվածք են ստացել, որը խանգարում է նրանց։ Նրանք չեն լսում բժշկի խորհուրդները։ Իսկ հետո տխրում են, որ վատ ինքնազգացողության պատճառով չեն կարողանում լինել այնպիսին, ինչպիսին կան՝ ակտիվ, ուժեղ, համառ։ Նրանք իրենց զգում են, ինչպես թռչունը վանդակում։
Ցուլ
Հանձնվելը Ցուլերին տխրեցնում է, հենց միայն այն պատճառով, որ նրանց համառությունը ձախողումներ չի հանդուրժում։ Երբ հաջողության հասնելու բոլոր ջանքերը ձախողվում են, ու նրանք հասկանում են, որ չունեն պլան B, տխրությունն ու հիասթափությունը պատում են նրանց։ Այս նշանն այնքան համառ է, որ կձևացնի, թե ամեն բան կարգին է, սակայն նրա տարօրինակ պահվածքը ամեն բան կմատնի։
Երկվորյակներ
Երկվորյակները սովորաբար լավ են կողմնորոշվում քաոսում, բայց երբեմն նրանք այնքան են փորձում ելք գտնել, որ ուժասպառ են լինում։ Նրանք պարզապես պետք է մի քանի օր մնան անկողնում, հետո ամեն բան նորից լավ կլինի։
Խեցգետին
Ընկերներն ու ընտանիքի անդամները Խեցգետնի համար ամեն ինչ են, և երբ սիրելի մեկը անհետանում է, նրանք երկար ժամանակ տխրում են։ Նրանց պետք է, որ իրենց սիրելիները միշտ իրենց կողքին լինեն։ Այս մարկանց պարզապես ժամանակ ու մի լավ խորհրդատու է պետք։
Առյուծ
Առյուծը սիրում է ունենալ գեղեցիկ իրեր ու հպարտանում է իր ունեցածով։ Երբ նրա ունեցածը փչացնում են կամ գողանում, նա իրեն դավաճանված ու հիասթափված է զգում։ Նրանք տխրում են նաև, երբ որևէ բան վնասում է նրանց ինքնավստահությանն ու ինքնագնահատականին։
Կույս
Կույսերը պաշտում են կարգուկանոնը ու տանել չեն կարողանում թափթփվածությունն ու խառնաշփոթը։ Դա նրանց տխրեցնում է։
Կշեռք
Երբեմն թվում է, թե Կշեռքը միշտ կարողանում է կառավարել իր էմոցիաները։ Շատ բան կարող է տխրեցնել նրան, սակայն դա շատ կարճ է տևում։ Տխրելիս Կշեռքը մի լավ, բարձր ձայնով լաց կլինի, իսկ հետո վեր կկենա ու ուրախություն կտարածի ամբողջ աշխարհով։
Կարիճ
Կարիճի համար տխուր ու մռայլ ամեն բան հետաքրքիր է։ Լինելով խորը ռոմանտիկներ՝ նրանք տեսնում են տխրության գեղեցկությունը։
Աղեղնավոր
Աղեղնավորը կարող է կատակել աշխարհում ամեն բանի շուրջ, բայց երբ հերթը հասնում է իրեն, ամեն բան փոխվում է. նա տանել չի կարողանում, երբ մարդիկ կատակ են անում նրա շուրջ։
Այծեղջյուր
Այծեղջյուրը դժվար առաջադրանքների վարպետ է։ Նրանք որևէ պլան են գծում, պատկերացնում այն, որոշում, թե ինչ են անելու 10 տարի անց։ Այս մարդիկ տխրում են, երբ նրանց ծրագրածը չի իրականանում կամ երբ սիրելի մեկը հրաժարվում է աջակցել նրանց։
Ջրհոս
Ջրհոսներն անկախ են. նրանք չեն կապվում ո՛չ որևէ մեկի, ո՛չ որևէ վայրի հետ։ Երբ նրանց ստիպում են կապված մնալ մի բանին կամ սահմանափակում են նրանց ազատությունը՝ նրանք սկսում են տխրել։
Ձկներ
Ձկներն իրենք իրենց տխրեցնում են։ Այս նշանը փակվում է իր երևակայական աշխարհում ու միշտ գտնում է տխրելու կամ բարկանալու որևէ պատճառ։