«Միսս աշխարհ-2014»-ի մասնակցին սպանողին դատապարտել են 45 տարվա ազատազրկման (լուսանկարներ)
ՖՈՏՈՀոնդուրասի Գերագույն դատարանը 45 տարվա ազատազրկման է դատապարտել 31-ամյա Պլուտարկո Ռուիսին, որը մեղադրվում է «Միսս աշխարհ-2014» գեղեցկության մրցույթի մասնակից, «Միսս Հոնդուրաս» մրցույթի հաղթող Մարիա Խոսե Ալվարադոյի ու նրա քրոջ սպանության համար:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, դատապարտվածը եղել է գեղեցկության թագուհու քրոջ ընկերը: Հայտնի է, որ քույրերը սպանվել են Սանտա Բարբարայում կազմակերպված խնջույքից հետո:
Ռուիսը դատարանում պատմել է, որ ընկերուհուն՝ Սոֆիային, խանդել է՝ տեսնելով, որ նա մի տղամարդու հետ է պարում: Դրանից հետո նա սպանել է Սոֆիային, նրա հանրաճանաչ քրոջն ու հողի մեջ թաղել նրանց դիերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Միսս աշխարհ-2014» տիտղոսի հավակնորդուհու ու նրա քրոջ մարմինները հայտնաբերվել են 2014թ. նոյեմբերին: