Ազատվեք անցանկալի ճարպերից
ՖՈՏՈԱվելորդ քաշից ազատվելու մի քանի անհաջող փորձերից հետո 3 երեխաների մայր ամերիկուհի Քոլինը փորձեց որովայնը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով:
Այս մեթոդը հայտնի է շատերին, այն մատչելի է և արդյունավետ, բացի այդ՝ այն այրում է մարմնի նույնիսկ ամենահամառ ճարպերը: Այս մեթոդն ավելի ակնհայտ կլինի, եթե տոպրակի տակ ջրիմուռներ կամ բժշկական ցեխ քսեք:
Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ
Մաքուր պոլիէթիլենային տոպրակ
Վիրակապ
Նախ՝ խոնավեցնող քսուք քսեք այն հատվածին, որը փաթաթելու եք: Սա կարող է լինել ստամոքսի հատվածը, կոնքերը, թևերը և այլն: Ապա քնելուց առաջ մի քանի շերտով փաթաթեք պոլիէթիլենային տոպրակը նշված հատվածներում: Որից հետո տոպրակի վրայից ամուր վիրակապ փաթաթեք, որպեսզի գիշերը՝ քնած ժամանակ, այն անշարժ մնա: Թողեք մնա ամբողջ գիշեր:
healthyfoodteam.com-ի փոխանցմամբ՝ այս մեթոդը չափազանց արդյունավետ է, քանի որ խոնավեցնող քսուքն ու տոպրակը խթանում են քրտնարտադրությունը, որն էլ արագացնում է ավելորդ քաշից ազատվելու գործընթացը: