Ազգային հետախուզություն. Թուրքիայում հեղաշրջման փորձը կանխվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում հեղաշրջման փորձը կանխվել է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության մամուլի քարտուղարը:
Ըստ AP-ի՝ նա նշել է նաեւ, որ ԶՈՒ գլխավորո շտաբի ղեկավար Հուլուսի Աքարն անվտանգության մեջ է: Ոստիկանությունը ռազմական հեղաշրջման փորձին մեծ թվով զինվորականների է ձերբակալել, երբ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ընտրված կառավարությանը համերաշխություն հայտնելու համար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ MIT-ի ուժերի կողմից դիմադրության հանդիպելով՝ զինվորները նահանջել են Ազգային հետախուզության շենքի շրջակայքից:
Այն զինվորականներին, որոնք կվերադառնան զորամասեր եւ կհանձնեն զենքը, մեղադրանք չի առաջադրվի: Հատուկ ծառայությունները զինվորական հագուստով 13 անձի են ձերբակալել, որոնք փորձել են Անկարայում նախագահական պալատ թափանցել: