Օրվա բաղադրատոմս. Տորթ “Կանացի քմահաճույք”
ՖՈՏՈԲաղադրիչներ
- ալյուր - 450 գր
- ձու - 5 հատ
- թթվասեր 15 % յուղ. - 450 գր
- շաքաարավազ - 250 գր
- փխրեցուցիչ - 1 փաթեթ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 2 ճ/գ
- կարագ - 400 գր
- խտացրած կաթ - 1,5 տուփ
- կակաչի սերմ(мак) - 150 գր
- չիր ծիրանի - 60 գր
- չամիչ - 60 գր
- ընկույզ - 60 գր
- վանիլին - 1 փաթեթ
- կիտրոն - 1 հատ
- ջուր - 1 բաժակ
Պատրաստման եղանակ
- Խոր ամանում բոլոր ձվերը հարում ենք 150 գր շաքարավազի հետ՝ մինչև կայուն սպիտակ փրփուր հայտնվի:
- Առանձին էմալապատ կաթսայում տաքացնում ենք նախատեսված կարագի կեսը: Թողնում ենք՝ հովանա, ավելացնում ենք թթվասերն ու լավ խառնում:
- Հերթականությամբ լցնում ենք մաղած ալյուրը, վանիլինը, փխրեցուցիչն ու օսլան:
- Դանդաղ խառնում ենք ձեռքի հարիչով: Ալրային զանգվածին ավելացնում ենք գոգլի-մոգլին: Զգույշ ենք անում, որ դեղնուցի հետ սպիտակուց չընկնի:
- Կակաչի, ծիրանաչրի ու չամիչի վրա 600C տաքացրած ջուր ենք լցնում ու թողնում՝ ուռչի: Ավելորդ հեղուկը թափում ենք ու շարում չոր սրբիչի վրա: Ծիրանաչիրն օղակաձև կտրտում ենք, կակաչը՝ նախապես թրջում: Ընկույզը կեղևահան ենք անում ու բլենդերով մանրացնում:
- Խմորը լցնում ենք 3 տարբեր տարաների մեջ, քանի որ բավականին ջրիկ է ստացվելու: Առաջին մասին ավելացնում ենք կակաչի ու ընկույզի խարտուքը, երկրորդին՝ ծիրանաչիրը, երրորդին՝ չամիչը:
- Թխելու ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում ու լցնում առաջին բլիթի խմորը: Ջեռոց ենք դնում ու թխում 35 րոպե՝ 185 աստիճանում:Նույն կերպ թխում ենք մնացած 2 բլիթները:
- Այդ ընթացքում խոր տարայի մեջ լցնում ենք սենյակային ջերմաստիճանի հասցրած կարագը, ավելացնում խտացրած կաթը և հարում՝ մինչև օդեղեն զանգված դառնա:
- Փոքր խոր ամանի մեջ ջուր ենք լցնում ու դնում եռացող մակերեսի վրա: Հենց եռա՝ լցնում ենք մնացած շաքարավազը: Օշարակը եփում ենք 10-13 րոպե: Կիտրոնը լվանում ու կիսում ենք, պատառաքաղով մի քանի տեղից ծակծկում ու սկսում ճզմել հովացած օշարակի մեջ:
- Յուրաքանչյուր բլիթ թելով կիսում ենք, դնում նախատեսված պնակի մեջ, վրայից գդալով լցնում ենք օշարակը, թողնում ենք մի քիչ ներծծվի ու վրայից կրեմ ենք քսում: Կրեմի մնացուկները քսում ենք մնացած մակերեսին: Որպեսզի տորթը լավ ներքաշի կրեմը, գիշերը դնում ենք սառնարանում:
«Կանացի քմահաճույք», կամ ինչպես ընդունված է անվանել՝ «Դամսկիյ կապրիզ» գեղեցիկ անվանումով տորթը կարող է պատրաստել ցանկացած տանտիրուհի, հատկապես եթե մեղրով տորթի պատրաստման փորձ ունի: