Տղամարդու մասին կպատմի նրա ձեռքի ափը
ՖՈՏՈԻմանալ ավելին սիրելի տղամարդու մասին, կարելի է պարզապես նայելով նրա ձեռքի ափի մեջ:
Գտեք նրա ափի մեջ ցուցամատի տակով անցնող գիծը: Դա խելքի գիծն է: Ուշադիր զննեք այն: Եթե այդ գիծը կոր է, ապա ձեր դիմաց ստեղծագործ անձնավորություն է, իսկ եթե հարթ` պրակտիկ ու կազմակերպված: Եթե այդ գիծը երկար է, ապա տղամարդը կշռադատող է, եթե համեմատաբար կարճ` կենսախինդ ու շուտ ընկալող:
Եթե խելքի գիծը չի հատվում կյանքի գծի հետ, ձեր ընտրյալը ռիսկի սիրահար է: Եթե այդ երկու գծերը հատվում են, ուրեմն նա զգույշ է ու մշտապես մտածված է գործում:
Սեղմեք ձեր տղամարդու ձեռքը: Եթե այն ամուր է ու կոշտ, ուրեմն ձեր դիմաց ֆիզիկապես ուժեղ, բայց մի քիչ էգոիստ անձնավորություն է: Եվ հակառակը, եթե նրա ձեռքերը փափուկ են, ուրեմն նա, թերևս երբեմն կարող է անտարբեր լինել, բայց մեղմ և ուրախ:
Մեծ և հաստլիկ ափը խոսում է բարի տղամարդու մասին, իսկ մեծ ու ոսկրոտ ափը հուշում է, որ նա կարող է անմարդամոտ ու չկամ լինել:
Ձեռքի փոքր ափեր ունեցող տղամարդիկ չափազանց լուրջ են վերաբերվում հասարակական կարծիքին, իսկ եթե նրանց եղունգները ևս փոքրիկ են, ուրեմն կարող եք անվստահություն կանխագուշակել:
Ուշադիր նայեք նրա մատներին: Եթե դրանք կլորավուն են, ապա խոսքը ցանկացած կնոջ երազների տղամարդու մասին է, նրանք հաճախ հանճարներ են լինում: Երկար ու սրացող մատները կարող են պատկանել հոգևոր արժանիքները նյութականից բարձր դասող տղամարդկանց:
Շատ մեծ միջնամատ ունեցող տղամարդիկ հաճախ իշխանատենչ են: Այդպիսի միջնամատ ունեցող տղամարդկանց պատմական տիպը Նապոլեոնն է:
Այն տղամարդիկ, ում մատնեմատը ցուցամատից երկար է, առավել դրական են, հաջողված կյանքում ու աշխատավայրում և, ընդհանուր առմամբ, առավել շատ են գրավում կանանց, քան նրանք, ում ցուցամատը ավելի երկար է, քան մատնեմատը:
Հավատալ այս ամենին, թե ոչ, ձեր ընտրությունն է, բայց իրազեկ լինելը ամեն դեպքում չէր խանգարի: