Ինչպես բնական միջոցի օգնությամբ ազատվել ատամի տանջող ցավից
ՖՈՏՈԲոլորս գիտենք, որ բերանի հիգիենայի կանոների պահպանումը կօգնի խուսափել մի շարք ատամնաբուժական խնդիրների առաջացումից: Այնուամենայնիվ, շատ մարդկանց մոտ առկա են կարիեսի ու ատամի ցավի հետ կապված խնդիրներ: Ատամի ցավը բավականին տհաճ ու տանջող ցավ է:
Սակայն գոյություն ունի բնական մի միջոց, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում և նրա օգնությամբ արագ ազատվել ատամի ցավից:
Բաղադրիչները՝
• Կոկոսի յուղ
• Աղացած մեխակ
Ինչպես պատրաստել
Նախ լավ խառնեք այդ բաղադրիչները, որից հետո այդ խառնուրդը քսեք այն ատամի վրա, որը ցավում է: Քսեք այդ խառնուրդը օրվա մեջ 3 անգամ և պահեք 60 վայրկյան:
Շուտով կնկատեք, որ ատամի ցավը թուլանում է, իսկ որոշ ժամանակ հետո այն առհասարակ կանհետանա: Այս մեթոդի հետ զուգահեռ կարող եք ծամել 1 թ/գ մեխակ:
Ինչպես է մեխակը օգնում ատամներին
Մեխակը աչքի է ընկնում հզոր ցավազրկող, հակաբակտերիալ, սպազմոլիտիկ ու խթանիչ ազդեցությամբ: