Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիքներ. Ինչու՞ չի կարելի տրվել տղային ժամանակից շուտ (18+)

ՖՈՏՈ
«Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ տղամարդու հետ մինչև ամուսնությունը, թե՞ ավելի լավ է համբերել»,- սեքսոպաթոլոգների և հոգեբանների պնդմամբ այս հարցը ամենահաճախ հնչողներից է այցելուների կողմից: Իհարկե, արտերկրում կին-տղամարդ հարաբերություններն ավելի պարզ են ու առանց բարդույթների, իսկ Հայաստանում, ինչպես ամեն ինչ, սերն էլ ունի իր առանձնահատկությունները: Մինչև այսօր էլ գործում են այնպիսի ավանդույթներ, որոնք այլ երկրներում ուղղակի ծիծաղաշարժ կլինեին: 
 
Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդինՍիրող զույգերի մի մասը այսօր էլ անխախտ հետևում է պապենական «ադաթներին», և աղջիկն անպայման սեքսի հաճույքը պիտի վայելի ամուսնական առագաստում` առաջին գիշերը, իսկ նրա «անմեղությունը» հանդիսանում է բարոյականության յուրահատուկ ցուցիչ: Ոմանք էլ անիմաստ են համարում իրենց զրկել հաճույքի և առողջության այդ շռայլ աղբյուրից… «Եթե նորահարսին համեմատում ենք չկտրված ձմերուկի հետ,ապա ինչու՞ դիմել ռիսկի, ավելի լավ չէ՞ մինչ ամուսնանալը իրար ճանաչել նաև անկողնում»,- մտածում են նրանք:
 
Այնուամենայնիվ ի՞նչ լավ ու վատ կողմեր կան այս երկու տարբերակներում, ինչպիսի՞ն է հայերիս վերաբերմունքը նախամուսնական սեքսին այսօր` 21-րդ դարում…
 
Արմինե Պետրոսյան, 28տ., լուսանկարիչ 
 
«Պետք է հասունանա պահը, կլինի մինչև ամուսնություն, թե ամուսնության 1-ին գիշերը: Ես ունեցել եմ մեծ, խորը սեր ու տրվել եմ: Մեզ մոտ ամեն ինչ ճիշտ էր: Մենք սիրում էինք ու գնահատում իրար, ուղղակի հիմա  միասին չենք: Կոչ կանեի այդ քայլը անելուց առաջ երկար մտածել, որովհետև դրանից հետո հարաբերությունները լուրջ փոփոխություն են կրում: Եթե անգամ մերձեցման հետևանքով մտերմանում եք, շփման  հիմքը դա չէ, որ պետք է լինի»:
 
Սարգիս Սերոբյան, 26տ, մարզիկ
 
«Այսօր շատ աղջիկներ վերականգնում են կուսությունը ամուսնանալու համար, բայց հնարավոր է, որ ինչ-որ թեթևաբարո կնոջ հետ ամուսնանաս, ու նա  ավելի հավատարիմ կին լինի քեզ համար: Այնուամենայնիվ ես կողմ եմ, որ այդ ամենը տեղի ունենա ամուսնությունից հետո, քանի որ մեր մտածելակերպը թույլ չի տալիս այն, ինչն ամբողջ աշխարհում նորմալ ու բնական  է համարվում: Հասարակության կարծիքը ինձ համար այդ հարցում շատ կարևոր է, ու եթե աղջիկը ինձ տրվի մինչև ամուսնություն, ես ինչ-որ տեղ կկորցնեմ վստահությունս նրա հանդեպ»:
 
Նելլի Թումանյան, 25տ., դիզայներ 
 
«Մենք ամուսնուս հետ սեռական կյանքով սկսել ենք ապրել նախքան ամուսնությունը, մեկ տարի: Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ պետք չէ հանուն, այսպես կոչված, «կարմիր խնձորի» զրկել մեզ բնությունից տրված հաճույքից, մանավանդ, որ դա կնոջն ու տղամարդուն կապում է մի նորովի, անբացատրելի մտերմությամբ: Մենք առանց ավելորդ նախապաշարմունքների միասին գնում էինք սաունա, անցկացնում բուռն երեկոներ, ինչը շարունակվում է և հիմա, երբ ամուսիններ ենք: Ու հետաքրքիրն այն է, որ, օրինակ, նրա մտերիմ երկու ընկերները, ովքեր հայկական տիպիկ մտածողությամբ  «տեղը տեղին» աղջիկներ ընտրեցին,  2 տարի է ամուսնացած են, բայց ամուսնուս պատմելով` ամնեևին էլ գոհ չեն իրենց կանանցից սեքսի մեջ և արդեն կապված են սիրուհիների հետ»:
  
 
Լաուրա Սիմոնյան, 35տ., երաժիշտ
 
«Կարծում եմ մարդ չկա, որ ամուսնությունից առաջ գոնե մեկ անգամ այդ հարցը ինքն իրեն տված չլինի: Հարաբերություններում պետք է պահպանել այն, ինչը թույլ չի տա, որ դրանք էժանանան, որ միշտ «դողաս» սիրելիիդ համար, գնահատես ձեր միասնությունը: Կարևոր է նաև, որ ձգտես միշտ թարմություն մտցնել ձեր շփումնրի մեջ: Ինձ թվում է  զույգերը նախևառաջ պետք է փորձեն հասկանալ, թե ինչու են ամուսնանում և միմյանցից ինչ են ուզում… բուռն սեր առանց սահմանափակումների՞, սառը ուղեղով համակեցությու՞ն, սերնդի շարունակությու՞ն, թե՞… Զույգերը թող փորձեն անկողնում ճանաչել իրար այն ժամանակ, երբ հարաբերությունները հասել են որոշակի գիտակցական մակարդակի ու թող այդ դեպքում տեղի ունենա առաջին սեռական հարաբերությունը, անգամ մինչև ամուսնություն»:
 
Սեդա Ավագյան, 22տ., ուսանող
 
«Ես տրվել եմ իմ սիրած տղամարդուն չանցած երեք հանդիպում, բայց շատ զղջում եմ այդ քայլի համար, քանի որ հետո պարզվեց , որ նա ամուսնացած է: Թվում էր` կյանքս խորտակված է, բայց փառք Աստծո հանդիպեցի հասկացող ու ջերմ տղայի, ամուսնացանք: Նա  ընդունեց ինձ իմ անցյալով հանդերձ ու ես ոչինչ չթաքցրի: Գնահատում եմ  այն, որ նա  ոչ մի անգամ, այսպես ասած, երեսով չի տվել ջահելության իմ այդ սխալը… Բայց լինում է ժամանակ, որ ուժեղ մեղքի զգացում եմ ունենում, ինքս ինձ չեմ կարողանում ներել: Թվում է`  երբ դուստրս մեծանա,  չեմ կարողանա նրան պարզճակատ մաքրության կոչ անել»:
 
Գոռ Մանուկյան, 36տ., նկարիչ
 
«Կա մի հանգամանք, որ պահպանողական մտածելակերպով մարդիկ հաշվի չեն առնում: Խոսքս մարմնական համատեղելիության մասին է, ինչն անշուշտ գոյություն ունի, և ինքս իմ փորձով համոզվել եմ դրանում: Առաջին անգամ  ամուսնացել եմ մեծ սիրով: Ես ուղղակի խենթանում էի նրա համար,  նվերներ ու ծաղիկներ շռայլում: Մեր առաջին սեքսը տեղի ունեցավ ավանդական ձևով` ամուսնության առաջին գիշերը: Բայց հակառակ իմ սպասելիքների, մենք ամենևին էլ համատեղելի չէինք: Ու խնդիրը հենց մեր մարմնական, ‎ֆիզիոլոգիական անհամատեղելիության ու  կենսառիթմերի տարբերության մեջ էր. նա նախընտրում էր միայն պասսիվ վիճակը սեքսի մեջ, և, ինչքան էլ զարմանալի էր, բոլորովին զուրկ էր երևակայությունից: Որոշ ժամանակ հետո միապաղաղություն էր տիրում անկողնում: Մեր համատեղ կյանքը երկար չտևեց, 2 տարի: Հիմա ապրում եմ մեկ անգամ ամուսնացած, բաժանված կնոջ հետ, ում հետ մենք լիովին ներդաշնակ սեռական կյանք ենք ապրում: Հիմա համոզված եմ, որ վատ չէ, երբ կինը որոշակի սեռական փորձ է ունենում: Վաղ թե ուշ հայերս կհասկանանք, որ տառապում ենք ավելորդ և բնականոն կյանքին խանգարող բարդույթներով»: 
 
 
Միսաք Սիմոնյան, 24տ., ատամնաբույժ
 
«Իմ կինը ինձ պետք է տրվի ամուսնության առաջին գիշերը: Կանխավայելման մեջ մեծ բավականություն կա,  և փաստ է այն, որ տղամարդն էությամբ որսորդ է, ինչին ուշ ու դժվար է հասնում, ավելի է գնահատում:  Իմ կարծիքով` եթե մինչև ամուսնությունը արդեն ճաշակում ես սեռական վայելքները, հարսանիքի  արարողությունը  կորցնում է իր  խորհուրդը: Ավելի լավ է զսպել կրքերը, որպեսզի օրինական ձևով հարսանիքից հետո սկսեք մի չապրված շրջան, նորովի ճանաչեք իրար: Գիտեմ, դա դժվար է, բայց ինքս մեծացել եմ ավանդապաշտ ծնողների մեջ ու, կարծում եմ, այն ինչ հնուց է գալիս, ճշմարիտ է: Թե չէ, կարող է հերթով քեզ ամուսնություն առաջարկողի հետ քնես, պարզվի` ոչ մեկը համատեղելի չէ: Հետո՞… Իսկ բարոյական նորմե՞րը: Մեր պապերը մի բան գիտեին, որ շուտ էին ամուսնանում: Ամուսնությունը վիճակախաղի նման է, կամ շահում ես, կամ տանուլ տալիս, բայց ավելի լավ է այդպես, քան` արևմուտքում տիրող այլասերվածություն: Բացի այդ` սերն էլ է աշխատանք, կրակի նման այն միշտ պետք է թեժացնել, ոչ թե սպասել, որ ամուսնացար, հարաբերությունները պիտի հալած յուղի նման դասավորվեն: Երբեմն ժամանակի հետ ես սիրում»:
 
Կարինե Դավթյան, 30տ., վարսահարդար 
 
«Երբ սիրում ես, ու պահը թելադրում է հենց այդ, դու դադարում ես մտածել, թե ինչ է մտածում հասարակությունը, կամ տատիկդ ու մայրիկդ քեզ ինչ են խրատել: Իրականում դու տրվում ես պահին ու վայելում այն, ինչը գուցե այդքան հրաշալի չլիներ ամուսնության առաջին գիշերը: Ես տրվել եմ ամուսնուս մինչ ամուսնությունը, և հիմա էլ միասին ենք, դա ոչ մի կերպ չի անդրադարձել մեր հարաբերությունների վրա: Ասում են` ամեն ինչ իր ժամանակն ունի… Առաջին մերձեցման համար այդ ժամանակը զգում են միայն զույգերը: Անիմաստ է սահմանել ինչ-որ օր, թեկուզ հարսանքից հետո… Եթե ձեր մեջ ամեն ինչ անկեղծ է, կա ձգտում շարունակական հարաբերությունների ու մարմնական շփումը կլրացնի հոգեկան շփմանը, որեմն տրվեք առանց վարանելու: Մեր առաջին սեքսից հետո ես ավելի հարազատացա ներկայիս ամուսնուս հետ, որովհետև երկուսս էլ սիրում էինք ու մինչև հիմա էլ սիրտս թրթռում է նրա համար»:
 
Ինչպես ասում են որքան մարդ, այնքան բնավորություն, այնքան ճակատագիր: Սիրո հարցում անիմաստ է ծրագրելը կամ նախատեսելը, այստեղ հիմնականում 2X2-ը բոլորովին տարբեր է լինում 4-ից: Պարզապես կարևոր է, որ գոնե ինքդ քեզ չխաբես: Սթափությունը պետք է ամեն պարագայում, թե չե կստացվի այն անեկդոտի նման, երբ կույր կրքով ամուսնանացած տղային որոշ ժամանակ հետո հարցնում են` «Ինչպե՞ս է հրեշտակդ», պատասխանում է.  - Հրեշը մնացել է, բայց տակինը կորել:
 
Ճիշտ է` մարդկությունը գիտական ոլորտներում անվերջ արձանագրում է նորանոր ձեռքբերումներ` այդպես էլ մնալով անհաս սիրո գաղտնիքներին, բայց այնուամենայնիվ ամփոփիչ խոսք արժե լսել մասնագետից, ով ամեն օր գործ ունի նմանատիպ անձնական խնդիրներ ունեցող մարդկանց հետ:
 
Այս հակասական թեմայի շուրջ իր խորհուրդներով օգնելու համար զրուցեցի մի քանի սեքսոպաթոլոգի հետ,  և նրանց բուն ասելիքը խնդրի շուրջ հետևյալն էր.
 
Սպասել «առաջին գիշերվա՞ն», թե՞ վստահել հիմնական բնազդին«Եթե դուք ակնկալում եք սիրավեպի երկարատև շարունակություն, ապա շտապել պետք չէ: Աղջիկների մեծամասնությունը զղջում են նրա համար, որ տղային տրվել են մինչև ամուսնությունը, մյուսները` դժգոհում, որ շատ են ձգձգել այդ անել: Այս դեպքում խորհուրդը հետևյալն է. ամեն ինչ կախված է տղամարդուց և նրա հայացքներից: Ոմանք ձեզ մատչելի աղջիկ կհամարեն, եթե դուք հարմարավետ տեղավորվեք անկողնում չանցած ծանոթությունից կես տարի: Մյուսները մեծ արժանիք կհամարեն, եթե թույլ տաք սեռական վայելքներ հենց երկրորդ հանդիպմանը: Ամեն ինչ կապված է նրանից, թե ինչ եք դուք սպասում սիրավեպից, առաջնային են այն բարոյական արժեքները, որոնք ընդունելի են ձեր երկուսի համար, կարևոր է հարաբերությունների հասունությունը: Բայց մի բան հստակ է, երբեք որոշում մի կայացրեք այն ժամանակ, երբ սթափ վիճակում չեք»:
 
Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ«Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)
Ամենադիտված