15 նշան, որ ձեր հարաբերություններն առողջ են
ՖՈՏՈՍիրային հարաբերությունները շատ նուրբ երևույթ են: Հաճախ մարդիկ հարաբերություններ են սկսում, որոնք, սակայն, թունավոր են և չեն երջանկացնում նրանց: Ինչպե՞ս հասկանալ արդյոք առողջ են հարաբերությունները և ունեն դրանք ապագա:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 15 նշան, որ ձեր հարաբերություններն առողջ են:
- Դուք կարող եք հանգիստ ասել այն, ինչ ցանկանում եք։
- Դուք հարաբերություններում լարվածության զգացողություն չունեք։
- Դուք կարող եք նրա հետ լինել այնպիսին, ինչպիսին կաք, չեք ձևացնում ոչինչ։
- Դուք կարող եք ձեր ընկերների/ընկերուհիների հետ ժամանակ անցկացնել, և ձեր սիրելին դրա համար ձեզ չի կշտամբի։
- Դուք միասին եք որոշումներ կայացնում։
- Դուք երկուսդ էլ պատրաստ եք ճկունություն ցուցաբերել ապագային վերաբերող հարցերում և փոխզիջումների գնալ։
- Դուք վիճում եք, սակայն և շատ արագ հաշտվում եք։
- Դուք իրատեսական ակնկալիքներ ունեք իրարից։
- Դուք իրար լիովին վստահում եք, այլ ոչ թե սկսում դետեկտիվ-դետեկտիվ խաղալ։
- Դուք կարողանում եք անախորժություններն անցյալում թողնել։
- Դուք ձեզ ապահով եք զգում հարաբերություններում։
- Դուք կարողանում եք ճիշտ պահին կանգ առնել և թողնել տհաճ խոսակցությունը, որպեսզի հետո ավելի հանգիստ պայմաններում այն քննարկեք։
- Դուք ձեր ներքին հարցերը հանրային չեք դարձնում։
- Դուք չեք խաբում, չեք դավաճանում, չեք չարաշահում...
- Դուք չեք մոռանում ասել «Ես սիրում եմ քեզ», «Ներիր ինձ», «Շնորհակալ եմ»...