Թատրոնում դերասանի աշխատավարձը ընդամենը մեկ զույգ բոթասի է բավականացնում. Էմիլ Գալստյան
ՖՈՏՈLife.panorama.am-ը գրում է.
Հոլանդիայում բնակվող հայազգի ռեժիսոր Արամիս Տատուի «Հեքիաթահարված» ֆիլմի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Ֆիլմի գլխավոր դերակատարը Էմիլ Գալստյանն է:
Life.panorama.am-ի հետ զրույցում Էմիլը պատմեց, որ ռեժիսորը վաղուց է իրենով հետաքրքրված եղել, իսկ ավելի ուշ ծանոթացել են գործընկերներրի միջոցով եւ եկել ընդհանուր հայտարարի: «Երբ ծանոթացա սցենարին, կերպարս միանգամից հետաքրքրեց, քանի որ ժանրային առումով խիստ տարբերվող էր նախկինում մարմնավորածս դերերից: Ուզում էի, որ մարդիկ ինձ այլ ժանրերում եւս տեսնեին»,- նշեց դերասանը:
Խոսելով ռեժիսորի հետ աշխատանքի մասին` Էմիլը նկատեց. «Ռեժիսորը` Արամը, յուօրինակ մարդ է, նա բոլորից տարբեր է մտածում եւ ապրում: Շատ նվիրված է իր գործին եւ ամեն տեղ փորձում է տեսնել իր նախընտրած գույները: Կարելի է ասել` նա ամբիցիոզ է, որը միայն դրականորեն է անդրադառնում իր աշխատանքի վրա: Նրա հետ աշխատելը շատ դժվար է, քանի որ որպես ռեժիսոր շատ պահանջկոտ է եւ բծախնդիր: Նա մեր հայաստանյան ռեժիսորներից շատ տարբեր է, միեւնույն ժամանակ նաեւ շատ հետաքրքիր»:
Շարունակությունը՝ այստեղ: