Երկվորյակներին լարված օր է սպասվում․ հոկտեմբերի 3-ի աստղագուշակը
ՖՈՏՈԽոյ: Բարեհաջող օր է: Նոր հնարավորություններ կբացվեն բոլոր նրանց առջև, ովքեր համարձակ են իրենց ծրագրերում և չեն վախենում կյանքի կոչել դրանք: Հրաշալի օր է գործարար, ինչպես նաև անշարժ գույքի ոլորտում աշխատող Խոյերի համար:
Սպասվում են հաճելի հանդիպումներ, հնարավոր են նոր ծանոթություններ: Բարեհաջող օր է հարազատ մարդկանց հետ շփվելու, և բոլորին անհանգստացնող հարցերը քննարկելու համար:Կենսական ներուժը բարձր է: Օրը նվիրեք հանգստին:Զբաղվեք սպորտով:
Ցուլ: Ձեռնամուխ եղեք նոր գործերի, սկսեք աշխատել բոլոր այն նախագծերի շուրջ, որոնք նախկինում բարդ են թվացել և շփոթեցրել են ձեզ: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ցանկացած գործում: Ձեր կողքին կկանգնեն բոլոր նրանք, ում աջակցության կարիքն ունեք: Կարող եք քննարկել երկարաժամկետ համագործակցության ծրագրեր:
Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը, ընդհանուր առմամբ, բարեհաջող է: Միայն թե, փորձեք հեռու մնալ աշխատանքային սիրավեպերից: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, եթե հրաժարվեք վնասակար սննդից և ալկոհոլային խմիչքներից:
Երկվորյակ: Լարված օր է սպասվում: Այն համեմատաբար հանգիստ կանցնի, եթե ծայրահեղ զգուշավոր լինեք: Առանձնակի ուշադրություն կպահանջեն ֆինանսական խնդիրները: Լրջորեն կշռադատեք ցանկացած գործողություն: Նոր գործընկերների հետ հարաբերություններում մի շտապեք: Այսօր մագնիսի պես ձեր կողմն եք ձգում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաջողության հասնել ուրիշների հաշվին:
Անսպասելի ուղևուրություները ցանկալի չեն: Եթե, այնուամենայնիվ, ստիպված եք ճանապարհ ընկնել, ապա պատրաստ եղեք չնախատեսված ծախսերի: Մանրուքների շուրջ հնարավոր են տարաձայնություններ, որոնք, սակայն, լուրջ կոնֆլիկտի չեն վերաճի:
Խեցգետին: Օրվա առաջին կեսին հնարավոր են հաջողություններ, որոնք կգերազանցեն ձեր սպասելիքները: Այսօր կկարողանաք դուրս գալ, անգամ, ամենախճճված իրավիճակներից: Փորձեք ապագայի համար գործողությունների ծրագիր մշակել: Համաձայնության գալ այն մարդկանց հետ, ովքեր հետագայում կարող են օգտակար լինել:
Օրվա երկրորդ կեսից բացասական միտումների ազդեցությունը, ժամ առ ժամ, կմեծանա: Իրավիճակը կլարվի: Հնարավոր է տրամադրության անկում: Շատ կարևոր է հանգստություն պահպանել: Զբաղվեք յոգայով, ցրեք մռայլ մտքերը՝ հետաքրքիր ու զվաճալի գործերով:
Առյուծ: Նպատակահարմար օր է առաջնորդի ձեր հատկությունները դրսևորելու համար: Այսօր բոլոր մրցակիցների հանդեպ հաղթանակ եք տանում և հեշտությամբ գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Դաշնակիցների օգնության կարիք ամենևին էլ չեք զգա: Հրաշալի օր է ֆիզիկական ծանրաբեռնվածության , սպորտով նաև մարտարվեստով զբաղվելու համար:
Օրվա վերջում անախորժություններ կծագեն այն անձնավորության մեղքով, ում ի սկզբանե չեք համակրել: Հնարավոր են ֆինսական չնչին կորուստներ: Հավանական է ավտոմեքենայի անսարքություն:
Կույս: Դժվար կլինի, հատկապես, օրվա առաջին կեսին: Որոշումներ կայացնելու հարցում շատ եք շտապում: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է վերլուծել ստեղծված իրավիճակը, կարևորում եք վստահություն չներշնչող մարդկանց կարծիքը, հետևում նրանց խորհուրդներին: Բանավեճերի ընթացքում փորձեք ծայրահեղ զսպվածություն ցուցաբերել, հակառակ դեպքում՝ կոնֆլիկտներն անխուսափելի են:
Օրվա երկրորդ կեսին հնարավորություններ կընձեռնվեն՝ կապված նոր առաջարկների ու մտահաղացումների հետ: Ամեն դեպքում, որևէ լուրջ քայլ ձեռնարկելու համար դեռ վաղ է:
Կշեռք: Բարեհաջող օր է: Հաջողությունների կարող եք հասնել կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Միակ բանը, որ ձեզնից պահանջվում է, դա գործելն է: Մի՛ հետաձգեք ծրագրերն ու մի՛ ծուլացեք, անգամ այն դեպքերում, երբ աշխատելու ցանկություն բոլորովին չկա: Հնարավոր է գումարային շահույթ, ինչը կարող է ավելի մեծ լինել քան ակնկալում էիք:
Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողության հետ խնդիրներ չեք ունենա: Անգամ ամենածանր աշխատանքը հոգնեցուցիչ չի թվա: Նպատակահարմար օր է մաքրության, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև գնումներ կատարելու համար:
Կարիճ: Հրաշալի օր է երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով զբաղվելու համար: Մարդիկ սկզբում կքննադատեն, այնուհետև հավանության կարժանացնեն ձեր որոշումները: Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ դրվի: Չեն բացառվում աշխատանքային սիրավեպերը: Բարեփոխումներ կատարելու հնարավորություններ կընձեռնվեն, որոնք շատ ջանքեր չեն պահանջի:
Ցանկելի է հրաժարվել կոմերցիոն գործունեությունից, ամեն տեսակ գործարքներից նաև գնումներից: Նրանք , ովքեր առևտրով են զբաղվում, հնարավոր է մասնագիտական խնդիրներ ունենան:
Աղեղնավոր: Օրը նպատակահարմար չէ, ցանկացած բնույթի, կարևոր հարցեր քննարկելու համար: Այսօր ձեզ չի հաջողվի լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ, հեռու կվանեք անգամ մտերիմներին: Ձեր մեկնաբանություններն աննրբանկատ են , իսկ կատակները՝ վիրավորական: Կարևոր հնադիպումների, գործնական բանակցությունների ժամանակ առավել զգուշավոր եղեք, փորձեք չխախտել էթիկայի կանոնները:
Կարող եք մասնագիտական, կամ կոմերցիոն գործունեությանը վերաբերող, երկարաժամկետ ծրագրեր կազմել:Ոմանց մոտ կծնվեն գաղափարներ, որոնք հետագայում եկամտաբեր կլինեն:
Այծեղջյուր: Բարեհաջող օր է: Աստղերն այսօր ձեր կողմից են, և դուք դա հրաշալիորեն զգում եք: Մի հետաձգեք այն, ինչ ծրագրել եք: Ճիշտ ժամանակն է զգացմունքների մեջ կողմնորոշվելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Անգամ կարևոր հարցեր քննարկելիս՝ լուրջ տարաձայնություններ չեն ծագի:
Աշխատեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում, դա կապահովի ձեր լավ ինքնազգացողությունն այսօր և հաջորդող օրերին: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի, իսկ նոր սպորտաձևերով զբաղվելու համար օրը նպատակահարմար չէ:
Ջրհոս: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ: Կնյարդայնացնի այն, որ ստեղծված իրավիճակի, մտերիմների հետ տարաձայնությունների, աշախատավայրում ծագած խնդիրների իրական պատճառները, ձեզ համար, անհասկանալի կմնան: Բավական է բոլոր անհաջողություններում ինքներդ ձեզ մեղադրեք:
Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու, ինքնազարգացմամբ զբաղվելու համար:Կհետաքրքրվեք հոգեբանությամբ, ինչի շնորհիվ կհաղթահարեք սեփական վախերը , զգացմունքային խնդիրները:
Ձկներ: Օրը հանգիստ կանցնի, և դա ձեր արագ կողմնորոշվելու ունակության շնորհիվ: Ճիշտ եք գնահատում իրավիճակը, կենտրոնանում հրատապ գործերի վրա, ժամանակն անտեղի չեք վատնում և այդպիսով հասնում ցանկալի արդյունքների: Օրը նպատակահարմար չէ մրցակցային պայքարի մեջ մտնելու, ղեկավարության հետ բանավիճելու համար:
Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Ընկերների հետ հանդիպումները, ռոմանտիկ ժամադրությունները հրաշալի կանցնեն: Այն Ձկները, ովքեր կգերադասեն ժամանակն անցկացնել միայնության մեջ, դժգոհելու առիթ ևս չեն ունենա: