Գավառում ձյուն է տեղում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸNEWS.am-ը գրում է.
Այսօր առավոտյան գավառցիները լուսաբացը դիմավորել են ձյան սպիտակ փաթիլների տակ: Բնակիչների խոսքով ձյունն սկսել է դեռեւս գիշերը: Գիշերվա ընթացքում տեղացած ձյունը շարունակվել է նաեւ այսօր առավոտյան:
Թեեւ Գավառում սովոր են, որ այստեղ ձյունն ավելի վաղ է գալիս, քան հանրապետության մյուս շրջաններում, սակայն այսքան շուտ, այնուամենայնիվ, չէին սպասում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում քիչ առաջ Գավառի բնակիչներից մեկը հավաստեց, որ ձյան տեղումները շարունակվում են նաեւ հիմա: Ձյան հաստությունը տարբեր հատվածներում դեռեւս 1-3 սմ է: